Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման մասին։
«Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «ավարտել սկսածը», Իրանը միայն ուժեղացավ։ Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը։ Առաջ գնացեք։ Բայց զգույշ եղեք. մենք նույնպես անավարտ գործեր ունենք», – գրել է Արաղչին X-ում։