ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները

ԻՐԱՎՈՒՆՔ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

Նշվում է՝ կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 316 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 104.1 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 45 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 12.5 մլն դրամ, հանրային սննդի ոլորտում՝ 40  խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 18.7 մլն դրամ, մթերային խանութներում՝ 36 խախտում, տուգանքի չափը՝ 14.9 մլն դրամ, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների  գործունեության ոլորտում՝ 26 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6 մլն դրամ, հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 21 խախտում, տուգանքի չափը՝ 4.8 մլն դրամ, մսամթերքի առևտրի ոլորտում՝ 20 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 9.1 մլն դրամ, հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 19 խախտում, տուգանքի չափը՝ 5.3 մլն դրամ, տնտեսական ապրանքների խանութներում`  12 խախտում, տուգանքի չափը՝  3.2 մլն դրամ, շինանյութի առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.2 մլն դրամ, կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութներում՝ 10 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 4.5 մլն դրամ, այլ ոլորտներում` 75 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 21.9 մլն դրամ։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 73 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 265, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 66.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

հանրային սննդի ոլորտում՝ 14 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 55, տուգանքի չափը՝ շուրջ 13.8 մլն դրամ, մթերային խանութներում՝ 11 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 18, տուգանքի չափը՝ 4.5 մլն դրամ, շինարարության ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 74, տուգանքի չափը՝ 18.5 մլն դրամ, այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 39 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 118, տուգանքի չափը՝ 29.5 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  24 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 9.8 մլն  դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

ատամնաբուժարանի ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.5 մլն դրամ, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների  գործունեության ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.1 մլն դրամ, կահույքի առևտրի ոլորտում՝ 2 խախտում, տուգանքի չափը՝ 1 մլն դրամ, այլ ոլորտներում`  16 խախտում, տուգանքի չափը՝ 6.2 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular