ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր Արտուշս, մանկուց աշխատասեր։ Դպրոցից տուն վերադառնալիս, եթե ճանապարհին ծաղիկներ էր տեսնում, հավաքում էր ինձ համար՝ մա՛մ ջան, քեզ համար ծաղիկներ եմ բերել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արտուշի մայրիկը՝ տիկին Ալլան։ Արտուշը ծնվել է Երևանում, բայց 1996 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղ։ Արտուշը հաճախել է գյուղի դպրոցը։ Այդ տարիները մայրիկը ժպիտով է հիշում. «Իր մաթեմատիկայի ուսուցչուհին ասում էր. «Ձեր երեխայի ձեռագիրը կարծես ագռավի ճանկեր լինի, բանավորի պարագայում նա հրաշալի ունակություններ է ցուցադրում»։ Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, բայց վատ չի սովորել»։

Արտուշի ժամկետային ծառայությունն անցել է Քարվաճառում։ Մայրիկն ասում է՝ երկու որդիներն էլ չեն պատմել ո՛չ ծառայության, ո՛չ պատերազմի օրերի մասին. «Ծառայության հետ կապված ամեն ինչ փակ էին պահում»։ Զորացրվելուց հետո ընդունվել և կարմիր դիպլոմով ավարտել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, այնուհետև աշխատել է Աբովյանի գազապաստարանում։ Արտուշն ընտանիք էր կազմել, ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ: Կյանքն ընթանում էր իր բնականոն հունով, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։

«Սեպտեմբերի 25-ին աղջկաս հարսանիքն էր։ Սեպտեմբերի 27-ին երկու տղաներս գնացին աշխատանքի։ Արտուշս շինարարության ոլորտում էր աշխատում, ամեն ինչից գլուխ էր հանում։ Նույն առավոտյան ամուսինս ասաց. «Ալլա՛, գյուղապետարանից զանգել, Արտուշի հեռախոսահամարն են խնդրում»։ Զանգեցի Արտուշին, հիմա մտածում եմ՝ ձեռքս կոտրվեր, չզանգեի, չնայած իմ զանգելուն չէր նայի, կգնար պատերազմ։ Խոսեցինք, ասացի, որ իր համարն են փնտրում, կարծես պատերազմ է սկսվել, ասաց՝ հիմա իրենց կզանգահարեմ։ Որպես մայր՝ ընդդիմացա, իսկ տղաս արձագանքեց. «Մա՛մ, ես փախնեմ, մյուսը փախնի, ո՞վ գնա։ Մեր պատերազմն է, պետք է գնանք»։ Նա գնացել, երեխաներին հրաժեշտ էր տվել։ Մինչ դա փոքր տղաս գնացել, կամավորագրվել էր, որ մեծ եղբայրը չմեկնի պատերազմ, քանի որ նա ընտանիք ունի։ Երկու եղբայր գյուղապետարանում «կռվում» են, թե ով պետք է գնա։ Գյուղապետն Արտուշիս առաջարկում է՝ առայժմ մի գնա, հետո, եթե անհրաժեշտություն լինի, կգնաս։ Բայց Արտուշիս արձագանքն է եղել՝ ես եղբորս մենակ չեմ թողնի։ Երկու եղբայր կամավորագրվեցին և սեպտեմբերի 28-ի առավոտյան ճանապարհվեցին Արցախ՝ Հադրութ։ Ամենաթեժ կետերում էին։ Ես իրենց ասել էի՝ ավելորդ հարցեր չեմ տա, միայն զանգահարեք, ձեր ձայնը լսեմ, իմանամ, որ ձեզ հետ ամեն բան կարգին է»։

Սեպտեմբերի 30-ին Արտուշը ոտքի շրջանում վիրավորում է ստանում։ «Հրաժարվել էր բուժօգնությունից։ Հոկտեմբերի 2-ին ժամը 12-ին զանգահարեց, ասաց, որ ամեն ինչ լավ է, «առաջ ենք գնում»։ Որոշ ժամանակ հետո փոքր տղաս զանգահարեց. «Մա՛մ, կապերը կարող են անջատել, անհասանելի լինենք, չկարողանանք զանգել, չանհանգստանաք, հենց հասանելի դարձանք, նորից կապի դուրս կգանք»։ Ամբողջ օրը էլ զանգ չստացա։ Ինձ լավ չէի զգում, սիրտս կծկվում էր, կարծես մի բան կանխազգայի։ Երեկոյան անընդհատ մեր տուն մարդիկ էին գնում-գալիս, տղաներիցս էին հարցնում։ Երեսուն տարվա մեջ մեր բակի լույսը երբեք չի անջատվել։ Այդ օրն ամուսինս անջատեց բակի լույսը ու գնաց քնելու։ Երբ հարցրեցի, թե ինչու անջատեց, միայն արձագանքեց՝ թող այդպես անջատված մնա։ Անընդհատ մարդիկ գնում-գալիս էին մեր տուն, հարցնում որդիներիցս, ես էլ ասում էի, թե անհանգիստ եմ, լուր չունեմ, իրենք էլ ինձ հանգստացնում էին՝ ամեն ինչ լավ կլինի, անհանգստանալ պետք չի։ Իրենք արդեն ամեն ինչ գիտեին, բայց մեզ ոչինչ չէին ասում։ Փոքր տղաս զանգել էր փեսայիս, պատմել, թե ինչ է եղել, նա էլ մյուսներին էր տեղեկացրել։ Առավոտյան արթնացանք, ամուսինս պետք է մեքենան տաներ վերանորոգման, իսկ ես աշխատանքի էի գնում։ Տղաներիցս լուր չկար։ Ամուսինս զանգեց տղայիս։ Նրա հեռախոսին պատասխանեց մեր հարևանի տղան, նա էլ էր իրենց հետ։ Ասաց՝ գնացել են կողքի դիրք։ Զարմացա, տղաներս գնացել են կողքի դիրք, հեռախոսն ինչո՞ւ են թողել իր մոտ։ Վստահ էի՝ տղաներիս մի բան պատահել է, դրա համար էլ չեն զանգահարում։ Մի ծանոթ տղայի էլ ամուսինս զանգահարեց, նա էլ ասաց՝ տղաները լվացվում են։ Հասկանում էի՝ մի բան այն չէ։ Փեսաս զանգահարեց ամուսնուս, խնդրեց տեղ չգնալ, ասաց, որ մեր տուն է գալիս։ Կասկածներս խորանում էին։ Ամուսնուս ասացի՝ ինձ աշխատանքի տար, հետ արի տուն, մինչև Արամը գա։ Մեքենայով հասանք գլխավոր մայրուղուն, փեսաս տաքսիով մեր դիմաց դուրս եկավ։ Իջա մեքենայից, առաջ գնացի՝ Արամ, երեխեքիս ի՞նչ է եղել։ Սկզբում արձագանքեց՝ ոչ մի բան։ Երկրորդ անգամ նույն հարցս անպատասխան չթողեց։ Գրկեց ինձ, սկսեց լաց լինել։ Հարցրեցի՝ ո՞ր մեկն է։ Արձագանքեց՝ Տյուշը։ Այդ պահին ուշաթափվել եմ, աչքերս բացել եմ այն ժամանակ, երբ արդեն տանն էի։ Երեխաներս տանն էին, հույս էին տալիս՝ մա՛մ, սուտ է, մի հավատա։ Բայց իմ սիրտն արդեն նախորդ օրն էր կծկվել ցավից»։

Հոկտեմբերի 2-ին ԱԹՍ-ի հարվածից Արտուշն անմահանում է։ «Կռիվ են տվել, չորս դիրք գրավել, ԱԹՍ-ները պտտվել են օդում։ Փոքր տղաս Ասկերանում էր ծառայել, երկու պատերազմի մասնակից է։ Գոռացել է. «Ապե՛ր, պառկիր, մի՛ վազիր»։ Բայց... Բեկորը հայտնվել է Արտուշիս երիկամի մեջ, ներքին արնահոսություն է սկսվել։ Ասում են՝ եթե շտապօգնությունը շուտ գար, կարող էին փրկել, բայց շտապօգնությունը ո՞ր մեկին հասներ»։ Եղբոր ձեռքերի վրա՝ շտապօգնության մեքենայի մեջ, Արտուշն անմահացել է։

Ապրելու ուժի մասին։ «Վեց երեխա ունեմ՝ չորս աղջիկ և երկու տղա։ 12 թոռ ունեմ, դեռ փոքր տղաս էլ ամուսնացած չէ։ Արտուշիս տղան և՛ սովորում է, և՛ աշխատում, աղջիկը դպրոցական է։ Երեխաներս ու թոռներս ուժ տվեցին։ Արտուշիցս հետո երեք թոռնիկ ծնվեց մեր ընտանիքում։ 2022 թվականին աղջիկս որդի ունեցավ, փեսաս տղայի ծննդյան վկայականն ինձ տվեց, ասաց. «Ալլա տոտա, Արտուշը ծնվել է»»։

Հ. Գ. - Արտուշ Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գետամեջի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular