ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաճիշտ հորոսկոպը՝ ըստ մայաների

ՖՈՏՈ

168.am/Մայաների կուլտուրայի ուսումնասիրությունն ընդգրկում է նաև Մայաների Աստղագիտությունը: Մայաների հորոսկոպը տարբերվում է արևմտյան հորոսկոպներից, ներառում է իր մեջ սիմվոլներ, աստվածություններ և տոտեմներ:

1. Կոկորդիլոս (Իմիշ)

16.03, 21.03, 10.04, 30.04, 20.05, 9.06, 29.06, 19.07, 8.09, 28.09, 17.09, 7.10, 27.10,16.11, 6.12, 26.01, 15.01, 4.02, 24.02

Նշանի տարերքը ջուրն է: Այս օրերին ծնվածներն էմոցիոնալ և տարվող բնույթ ունեն, տիրապետում են հարուստ երևակայության և հեշտությամբ դուրս են գալիս ափերից:

2. Քամի (Իիկ)

17.03, 22.03, 11.04, 1.05, 21.05, 10.06, 30.06, 20.07, 9.08, 29.08, 18.09, 8.10, 28.10, 17.11, 7.12, 27.12, 16.01, 5.02, 25.02

Նշանի տարերքն օդն է: Այս օրերին ծնվածները ոչ միայն ցանկանում են, այլ նաև կարող են ազդել աշխարհի վրա` գործողությունների, մտքերի և ստեղծագործության օգնությամբ: Նրանց բնորոշ գիծը ոգեշնչվածությունն է:

3. Երազ (Ակբալ)

18.03, 23.03, 12.04, 2.05, 22.05, 11.06,1.07, 21.07, 10.08, 30.08, 19.09, 9.10, 29.10,18.11, 8.12, 28.12, 17.01, 6.02, 26.02

Նշանի սիմվոլը ստորերկրյա աշխարհն է, գիշերը և երազների տիրույթը: Այս նշանի ներկայացուցիչները ձգտում են տեսանելի և անտեսանելի աշխարհների ֆիզիկականի և հոգևորի միջև հավասարակշռության, բայց դրան հասնելը շատ դժվար է: Հաճախ մարդ-Ակբալը դառնում է մատերիալիստ, չափից ավելի պահպանողական և տրամաբանական: Բայց եթե կշեռքի մյուս նժարն է ծանրանում, ապա բացվում է կանխազգացումը և շատ տաղանդներ:

4. Մողես (Կաան)

19.03, 24.03, 13.04, 3.05, 23.05, 12. 06, 2.07, 22.07, 11.08, 31.08, 20.09, 10.10, 30.10, 19.11, 9.12, 29.12, 18.01, 7.02, 27.02

Նշանի տարերքը հողն է: Նշանի տիրուհին Մամ աստվածուհին է: Մարդիկ` ծնված այս օրերին, հնարավորություն ունեն փորձել և իրագործել իրենց ամենաուժեղ զգացմունքները և մտքերը: Այսպիսի որակը նկարչության, երաժշտության, պարի և պոեզիայի ունակություն է տալիս: Եթե նրանք չեն կարողանում ինքնարտահայտվել, ապա պարփակվում են իրենց մեջ, հակված են առանձնանալու և հիվանդագին են ընդունում քննադատությունը:

5. Օձ (Չիկչան)

20.03, 25.03, 14.04, 4.05, 24.05, 13.06, 3.07, 23.07, 12.08, 1.09, 21.09, 11.10, 31.10, 20.11, 10.12, 30.12, 19.01, 8.02, 28.02

Նշանի տարերքը Ծիր Կաթինն է, աստվածությունը, Կուկուլկանը, որն իր խնամակալության տակ գտնվողներին տալիս է լավ առողջություն և մոգական կարողություններ: Այս մարդիկ ազդում են ուրիշների վրա` իրենք էլ չկասկածելով այդ մասին:

6. Օտարական (Կիմի)

1.03, 26.03, 15.04, 5.05, 25.05, 14.06, 4.07, 24.07, 13.08, 2.09, 22.09, 12.10, 1.11, 21.11, 11.12, 31.12, 20.01, 9.02, 29.02

Նշանի սիմվոլն օտարականն է` աշխարհների միջև: Հաճախ ընկնում է մելանքոլիայի մեջ, բայց նրա հետ հետաքրքիր է զրուցել: Հակված է փիլիսոփայության և գերբնական գիտությունների: Այս նշանի ներկայացուցիչներից ստացվում են լավ աստղագուշակներ և մոգեր:

7. Եղնիկ (Մանիկ)

2.03, 27.03, 16.04, 6.05, 26.05, 15.06, 5.07, 25.07, 14.08, 3.09, 23.09, 13.10, 2.11, 22.11, 12.12, 1.01, 21.01, 10.02

Այս նշանի հովանավորը Տոխիլն է (Եղնիկ Աստված): Տալիս է շատ էներգիա, դերասանական տաղանդներ և բուժիչ կարողություններ: Չնայած հախուռն խառնվածքին, այս մարդիկ միայնակ են:

8. Լուսին (Լամատ)

3.03, 28.03, 17.04, 7.05, 27.05, 16.06, 6.07, 26.07, 15.08, 4.09, 24.09, 14.10, 3.11, 23.11, 13.12, 2.01, 22.01, 11.02

Նշանի մյուս նշանակությունը երկնային լուսատուն է: Տոտեմային կենդանիներն են թռչունը և ճագարը: Այս օրերին ծնվածները խելոք են, խորամանկ և շրջահայաց: Մոտիկների համար նրանք հանգստություն են ճառագում, տալիս են հարմարավետության զգացողություն:

9. Անձրև (Մուլուկ)

4.03, 29.03, 18.04, 8.05, 28.05, 17.06, 7.07, 27.07, 16.08, 5.09, 25.09, 15.10, 4.11, 24.11, 14.12, 3.01, 23.01, 12.02

Նշանի աստվածություն հովանավորը Չաակն է (Անձրևի ոգին): Տոտեմային կենդանին` ձուկը: Մարդ-Մուլուկներն ունեն հարուստ ներաշխարհ և լավ ինտուիցիա:

10. Շուն (Օօկ)

5.03, 30.03, 19.04, 9.05, 29.05, 18.06, 8.07, 28.07, 17.08, 6.09, 26.09, 16.10, 5.11, 25.11, 15.12, 4.01, 24.01, 13.02

Նշանի տիրակալը Տցուլն է (Շան գլխով Աստված): Մարդ-Օօկներն առանձնանում են ընկերների և մոտիկների նկատմամբ հավատարմությամբ: Ընտանիքը նրանց տալիս է ուժեղ էմոցիոնալ աջակցություն: Նրանց չի կարելի մենակ լինել: Թերությունը խանդն է:

11. Կապիկ (Չուեն)

6.03, 31.03, 20.04, 10.05, 30.05, 19.06, 9.07, 29.07, 18.08, 7.09, 27.09, 17.10, 6.11, 26.11, 16.12, 5.01, 25.01, 14.02

Չուենը կապիկների աստվածն է: Չուենները պաշտում են լինել ուշադրության կենտրոնում, չեն կարող առանց շփման, զգայուն են և ռոմանտիկ: Ամեն ինչ անում են կարծես խաղալով: Թերությունը հիշաչարությունն է:

12. Գանգ (Էբ)

7.03, 1.04, 21.04, 11.05, 31.05, 20.06, 10.07, 30.07, 19.08, 8.09, 28.09, 18.10, 7.11, 27.11, 17.12, 6.01, 26.01, 15.02

Նաև` «մոգական դդում» և «պահեստային գլուխ»: Այս մարդկանց տխրեցնում և հուսահատեցնում են ճակատագրի հարվածները, բայց նրանք ունեն հսկայական ներքին պաշարներ և բառացիորեն «պահեստային» գլուխ: Հազվադեպ են իրենց թույլ

տալիս զայրույթ և կատաղություն: Ձգտում են սոցիալական և հասարակական ճանաչման:

13. Եգիպտացորեն (Բեն)

8.03, 2.04, 22.04, 12.05, 1.06, 21.06, 11.07, 31.07, 20.08, 9.09, 29.09, 19.10, 8.11, 28.11, 18.12, 7.01, 27.01, 16.02

Եգիպտացորենը ծնունդի, աճի և զարգացման սիմվոլն է: Եգիպտացորենը նվիրում է իր խնամակալության տակ գտնվողներին ինքնավստահություն: Նրանց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել: Հաճախ են իրենց ենթարկում վտանգների:

14. Յագուար (Իիշ)

9.03, 3.04, 23.04, 13.05, 2.06, 22.06, 12.07, 1.08, 21.08, 10.09, 30.09, 20.10, 9.11, 29.11, 19.12, 8.01, 28.01, 17.02

Այս նշանն առավել առատ է նվիրաբերում իր խնամակալության տակ գտնվողներին: Նրանք գործնականորեն անխոցելի են: Իիշը Մայաների սիրելին է:

15. Արծիվ (Մեն)

10.03, 4.04, 24.04, 14.05, 3.06, 23.06, 13.07, 2.08, 22.08, 11.09, 1.10, 21.10, 10.11, 30.11, 20.12, 9.01, 29.01, 18.02

Սիմվոլը նշանակում է արև յուրահատուկ խնամակալություն, ապագայի գուշակման ունակություն և պարզ միտք: Մարդ-Արծիվները հպարտ են և անկախ, բայց ուրիշների նկատմամբ «բարձրանալու» չափից ավելի ձգտումը կարող է նրանց վնասել:

16. Բու (Կիիբ)

11. 03, 5.04, 25.04, 15.05, 4.06, 24.06, 14.07, 3.08, 23.08, 12.09, 2.10, 22.10, 11.11, 1.12, 21.12, 10.01, 30.01, 19.02

Բուերը հանելուկային են, զգայուն և ծածկամիտ, տիրապետում են նուրբ ինտուիցիայի: Բարկացած բուն կարող է օգտագործել իր սուր և ուժեղ կտուցը:

17. Հող (Կաաբան)

12.03, 6.04, 26.04, 16.05, 5.06, 25.06, 15.07, 4.08, 24.08, 13.09, 3.10, 23.10, 12.11, 2.12, 22.12, 11.01, 31.01, 20.02

Այս նշանի մյուս անվանումը Ծիածան է և Երկրաշարժ: Մարդ-Կաաբանը կարող է լինել ինչպես՝ համակրելի, հաճելի և հաջողակ, այնպես էլ՝ իրական «տարերային աղետ», որը քաոս և ավերածություն է բերում:

18. Թուր (Էտցնաբ)

13.03, 7.04, 27.04, 17.05, 6.06, 26.06, 16.07, 5.08, 25.08, 14.09, 4.10, 24.10, 13.11, 3.12, 23.12, 12.01, 1.02, 21.02

Նշանի մյուս նշանակությունը նիզակն է, կայծքարը և բուրգը: Այս մարդիկ կարողանում են հարմարվել, բայց իրենց մասին երբեք չեն մոռանում: Կյանքն ընդունում են՝ որպես պատերազմ: Մարդ-Թրերը հաճախ հայտնվում են սկանդալների կիզակետում: Նրանց անհրաժեշտ է հոգեպես կատարելագործվել և փնտրել ներդաշնակություն:

19. Որոտ (Կաուակ)

14.03, 8.04, 28.04, 18.05, 7.06 , 27.06,17.07, 6.08, 26.08, 15.09, 5.10, 25.10, 14.11, 4.12, 24.12, 13.01, 2.02, 22.02

Մարդը կարծես որոտաբեր ամպ լինի, որն ազատվում է լարումից` թողնելով հետևանք շրջապատի վրա: Նրա կարմայական խնդիրն է` սովորել հսկել իր զայրույթը և բացասական էմոցիաները:

20. Արև (Ախաու)

15.03, 9.04, 29.04, 19.05, 8.06, 28.06,18.07, 7.08, 27.08, 16.09, 6.10, 26.10, 15.11,5.12, 25.12, 14.01, 3.02, 23.02

Այս նշանի մյուս նշանակությունն է իշխանությունը, ծաղիկը:

«Արևային ծաղիկները» կարող են հույս դնել հարաբերական «կենցաղի թեթևության» վրա, ի տարբերություն մյուս նշանների: Այս մարդիկ ավելի հաջողակ են` չնայած հեշտությամբ կորցնում են ոտքերի տակի հողը: Մթից նրանք միշտ դուրս կգան դեպի լույս, կգտնեն ելքը, ձեռք կբերեն աջակցություն և Աստծո օգնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular