ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրով և կիտրոնով դիմակ

ՖՈՏՈ

168.am/Գեղեցիկ, երիտասարդ և գրավիչ տեսք ունենալը գրեթե յուրաքանչյուր կնոջ երազանքն է, այդ իսկ պատճառով նրանք բաց չեն թողնում եղեցկության սրահներ այցելելու և թանկարժեք քսուքներ օրգտագործելու հնարավորությունը: Սակայն, լավագույն արդյունքի հասնելու համար բոլորովին էլ պարտադիր չէ շատ գումարներ ծախսել, երբեմն հրաշալի դիմակներ և քսուքներ կարելի է ստանալ նույնիսկ տան պայմաններում՝ բնության պարգևած բնական մրգերով և բանջարեղենով, բույսերով: Տնական պայմաններում ստացվող լավագույն դիմակներից մեկը կիտրոնի դիմակն է:

Կիտրոնի օգտակար հատկանիշների մասին բոլորն էլ գիտեն, սակայն քչերը գիտեն, որ այն, բացի առողջարար հատկանիշներից, դրական է ազդում նաև մաշկի վրա: Այն երիտասարդացնում և մաքրում է մաշկը, քանի որ մաշկին անհրաժեշտ բազմաթիվ տարրեր է պարունակում:

  • Վիտամին C. օգնում է էլաստինի և կալոգենի արտազատմանը
  • Վիտամին A. պայքարում է բորբոքումների և մաշկի ծերացման դեմ
  • Վիտամին K. վերացնում է պիգմենտացիայի խնդիրները
  • Կալիում. կարգավորում  է ճարպագեղձերի աշխատանքը:

Կոսմետիկ նպատակներով կիտրոնն օգտագործում են՝ որպես

  • Սպիտակեցնող միջոց
  • Բշտիկներից և ակնեից ազատվելու միջոց
  • Երիտասարդացնող, թարմացնող միջոց:

Ուշադրությո՛ւն. Կիտրոնի հյութի մեծ չափաբաժինը կարող է գրգռել մաշկը, այդ իսկ պատճառով կարևոր է պահպանել ճիշտ չափաքանակը:

Կիտրոնի դիմակներն օգտակար են մաշկի բոլոր տիպերի համար: Սակայն զգայուն և չոր մաշկ ունեցող կանայք պետք է ուշադիր լինեն և բաղադրությանը միշտ յուղոտ տարր (օրինակ՝ ձիթապտղի յուղ) ավելացնեն, որպեսզի չվնասեն դեմքի մաշկը:

Մեղրով և կիտրոնով դիմակ

Այս դիմակը մաքրող և երիտասարդացնող հրաշալի միջոց է: Դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն մեկ կիտրոնի հյութ և 2ճ/գ մեղր: Ստացված խառնուրդը պետք է քսել դեմքին և 30 րոպե անց մաքրել սենյակային ջերմաստիճանի ջրով:

Ուշադրությո՛ւն: Նման դիմակն արգելված է բաղադրիչներից  որևէ մեկի հանդեպ  ալերգիա ունեցող կանանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular