Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
ՄՇԱԿՈՒՅԹՊատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել։ Աս մասին Դպրեվանքում ունեցած իր ելույթում նշել է Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Ազգեր իրենց ինքնությամբ ապրում են, գոյատևում են, հզորանում են, ծաղկում և հավերժանում։ Ազգը պահողը հետևաբար իր յուրահատուկ ինքնությունն է, ու ինքնությունը անաղարտ պահողը պատմության փոթորիկին ու փոշիին դիմաց ազգի հանձնառությունն է։ Ազգի ինքնությունը կերտվում է արժեքներով, խորհրդանիշներով, ավանդություններով, իդեալներով։ Այդ բոլորի առանցքը, արտահայտողը ազգի ինքնությունն է։ Հետևաբար ինքնությունը կմնա հզոր և անաղարտ, երբ ազգի արժեքները, ավանդությունները, խորհրդանիշները կմնան անաղարտ ազգի հավաքական կյանքի մեջ։
Ազգի ինքնությունը ոչ պիտակ է, ոչ տեսություն է և ոչ թլ սոսկ անցյալից ժառանգված իրականություն։ Ազգի ինքնությունը մնայուն կերտման, կազմավորման, հզորացման, ծաղկման մեջ է։ Ազգի ինքնությունը ծաղկում է, հզորանում է, երբ ազգը հավատարմությամբ հանձնառու է իր ինքնության պահպանման ու կենսագործման իր իսկ կյանքի մեջ։
Մեր ազգին ինքնությունը սկսեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին հոգևոր հեղափոխությամբ։ Մեր ազգի հոգևոր հեղափոխությանը եկավ միանալու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությունը։ Հետևաբար հոգևորը, ազգայինը, մշակութայինը դարձան մեկ ամբողջություն։ Անանջատելի, բայց անխառն ամբողջություն։
Պատմությունը հստակորեն ցույց է տալիս, որ երբ այդ ամբողջությունը զորեղ է, մեր ազգի ինքնությունը կմնա զորեղ։ Պատմության ընթացքին փորձեր արվեցին ներքին, մանավանդ արտաքին, այդ ամբողջությունը քանդել՝ ներքին թևերացումներ ստեղծելով։
Մեր ժողովուրդը գիտակից իր պատմության և մանավանդ հավատարիմ լուսավորության և մաշտոցյան հոգևոր ու ազգային հեղափոխության, մնաց ամրորեն կառչած իր ինքնությանը։
Եվ այսօր մեր եկեղեցին, որ այս պարագային Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը իր թպրեպանքով իր միաբանությամբ լցված է մեր ազգի ինքնությունը պահող ու պահպանող, հզորացնող ու հավերժացնող, արժեքների, իդեալների ու խորհրդանիշների կենսագործման, մեր ժողովրդի հավաքական կյանքում։
Այս առաքելությունը սոսկ խոսքով չի կարելիէ իրագործել, այլ մարդով, պատրաստված մեր ազգին, հայրենիքին, եկեղեցուն ծառայելու գիտակից կոչումը ունեցող մարդով։
Մենք այս տեսակ մարդ ենք պատրաստում Դպրեվանքի մեջ, և դուք կոչված եք այս տիպի մարդիկ լինել։ Ոչ սովորական մարդիկ, այլ առաքյալներ։ Որևէ անձ, որ կոչումի գիտակցության հավատքով զսպանակված և տեսլական ունեցող անձ, երբ նվիրումով իր առաքելությունն է կատարում, նա որոշ իմաստով առաքյալ է։
Հետևաբար, Դպրեվանքը այս առաքելությանն է լծված, այս կոչումի, նվիրումի, հանձնառու պիտի շարունակի վերանորոգ հավատքով ու նվիրումով իր առաքելությունը։
Մեր դպրեվանքյան կյանքում, մեր դպրեվանքյան առաքելության այս հանգրվանին, մեր սպասումն է, որ տեսչություն, ուսուցչական կազմ և մանավանդ աշակերտություն այս գիտակցությամբ, կառչած մնան դպրեվանքյան առաքելությանը, և թագմանչած այս խորհրդի մեջ։
Մեր մաղթանքն է, մանավանդ մեր աղոթքը, որ թարգմանչած ոգին ձեր մեջ մնա ծաղկող, հզորացնող, կազմավորող ներկայություն։ Այդպես եղավ թարգմանչած սերունդը մեր կյանքի մեջ։
Հոգի, որ մեր ժողովրդին ուժ տվեց, մեր ժողովրդին լույս տվեց խավարին դիմաց և մեր ժողովրդին առաջնորդեց փոթորիկների մեջ։ Աահա Դպրեվանքի առաքելությունը, և մենք բոլորս այս տեսլականով ու նվիրումով պիտի շարունակենք Դպրեվանքի առաքելությունը՝ Աստծո փառքին, մեր ազգին անսասանության և մեր եկեղեցու պայծառության ի խնդիր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն»։