ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: 

«Մարզերից եկող ավտոմեքենաները թողնել Երևանի մուտքի մոտ, շարունակել ճանապարհը ավտոբուսով․ սա Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի «հոյակապ» առաջարկն է՝ մայրաքաղաքում առաջացած տրանսպորտային ճգնաժամը հաղթահարելու համար։

Ահա այսպես է Երևանի քաղաքապետարանը պայքարում խցանումների դեմ․ ոչ թե երթևեկության կազմակերպման արդյունավետ լուծումներ գտնելով, այլ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու գաղափարներ առաջ քաշելով։

Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը։ Նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար։ Եվ ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները, որոնք Երևան են գալիս աշխատանքի, ուսման կամ այլ անհրաժեշտություններից ելնելով։ Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցում։

Բացի այդ, ինչպե՞ս եք որոշելու՝ ով է մարզաբնակը, ով՝ երևանցին։ Եթե, օրինակ, երևանաբնակը մարզից վերադառնա մայրաքաղաք, ի՞նչ է, ստիպելու եք ավտոբու՞ս նստի։

Իսկ գիշե՞րը ինչպես է կարգավորվելու խնդիրը, երբ հանրային տրանսպորտը չի աշխատում։

Ստացվում է՝ մայրաքաղաքի բոլոր հիմնախնդիրների համար մեղավոր է հենց բնակչությունը։ Օդի աղտոտվածության հարցում էլ «պատասխանատուն» Արգիշտի թագավորն է, որը քաղաքի հիմնադրման համար ընտրել է հենց այս տարածքը։

Մեր հայրենակիցները կհիշեն քաղաքապետի հոր խոսքերը. «Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»: Գուցե քաղաքի մուտքի ուղեփակոցների մոտ հենց այս խոսքերի հեղինակն էլ իրականացնի այդ գործառույցը։

Իրականում, հենց նման վերաբերմունքի հանդեպ տարիներ շարունակ դրսևորված հանդուրժողականության պտուղներն ենք քաղում այսօր։ Ամեն օր կայացվում են որոշումներ, որոնք ոչ թե լուծում են առկա խնդիրները, այլ սահմանափակում մեր հայրենակիցների իրավունքները։

Արդյունք չտվեցին ո՛չ երեխաներին վաղ առավոտյան դպրոց ուղարկելու որոշումը, ո՛չ էլ «կարմիր գծերի» վճարների թանկացումը։ Իսկ հիմա հերթը հասել է մարզաբնակ քաղաքացիներին։

Այսօր մարզաբնակ մեր հայրենակիցներն են, իսկ վաղը ո՞ւմ հերթն է հասնելու։ Ի՞նչ նոր անհեթեթ սահմանափակում է հորինելու իշխանությունը՝ սեփական կառավարման ձախողումների պատասխանատվությունը քաղաքացիների վրա բարդելու համար։

Երևանը տրանսպորտային ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ոչ թե քաղաքացիների իրավունքները սահմանափակող և հանրության ներսում լարվածություն ստեղծող առաջարկներ։

Մի բան հստակ է․ յուրաքանչյուր նման «առաջարկ» ավելի է խորացնում հանրային դժգոհությունը։ Մարդիկ համոզվում են, որ չընտրված քաղաքապետն իր թիմով տապալել է քաղաքի կառավարումը։ Մեր սիրելի մայրաքաղաքը փրկել է պետք անգրագետ կառավարումից և ապիկար քաղաքային իշխանություններից»,-գրել է նա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular