Պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինվшծ hակամարտությունը. Ղալիբաֆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելն այժմ Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինված հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր տնտեսական պատերազմն ավելի կարևոր է, քան ռազմական հակամարտությունը կամ կիբեռպատերազմը», - նշել է Ղալիբաֆը: Նրա համոզմամբ՝ տնտեսական ճնշումը Իրանի դեմ պատերազմի գլխավոր առանցքն է, և երկրի իշխանությունների գլխավոր խնդիրը ճիշտ որոշումների կայացումն ու պետական կայուն կառավարումն է:
Ինչպես նշել է Ղալիբաֆը, Իրանը մտադիր է մանրակրկիտ գնահատել անցյալի իրադարձությունները, և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը փորձում են հաղթահարել իրավիճակը:
«Ներկայումս բոլոր որոշումների կայացման ամենակարևոր առաջնահերթությունը իրանցիների և զինված ուժերի բարեկեցությունն է»,- հավելել է Ղալիբաֆը:
Նրա խոսքով՝ պետությունը պետք է ապահովի, որ բնակչության կյանքի նորմալ պայմանները լինեն վերջին ոլորտը, որը կտուժի Իրանի դեմ սահմանված պատերազմի և պատժամիջոցների ճնշումից: