ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանը կմնա որպես Հայաստան, և ի՞նչ կապ ունեն դրա հետ Իրկուտսկի ժանտախտն ու ամերիկյան հռետորաբանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանը Հայաստան է, և այն չի վերածվի որևէ այլ բանի», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ռուս քաղաքական գործիչների այն մտահոգություններին, թե Հարավային Կովկասի այդ հանրապետությունը կարող է վերածվել ժամանակակից Ուկրաինայի տարբերակի, գրում է yugsn.ru–ն։

Դրանից կարճ ժամանակ անց նա հանձնաժողով է ստեղծել կանխելու ժանտախտի ներթափանցումը Ռուսաստանի Իրկուտսկի մարզից (հոկտեմբերի 5-ին լուրեր էին տարածվել Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի գիտահետազոտական ​​ինստիտուտի աշխատակցի վտանգավոր հիվանդությունից մահվան մասին)։ Թեև նման միջոցառումները կարող են արդարացված լինել Հայաստանի քաղաքացիների առողջության նկատմամբ մտահոգությամբ, բայց Հրազդան քաղաքում տեղակայված նոր տվյալների կենտրոնը հարցեր է առաջացնում։ Այն գործում է ԱՄՆ օրենսդրության ներքո, և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը կարծում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին, տվյալներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել Իրանի և Ռուսաստանի դեմ։ «Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը չի սխալվում, - կարծում է քաղաքագետ և տնտեսագետ Վասիլի Կոլտաշովը,– իսկապես կա վտանգ, որ Հայաստանի տարածքում գտնվող այդ ենթակառուցվածքը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև Հայաստանի տարածքից գործող և Ռուսաստանի դեմ ուղղված զանգերի կենտրոններին՝ հատկապես ուկրաինական տիպի այն կենտրոններին, որոնք երբեմն մինչև 400 աշխատակից են ներգրավում և խաբեբայական զանգերով «ռմբակոծում» Ռուսաստանի քաղաքացիներին»։

Ըստ Կոլտաշովի Հայաստանի ամբողջ տեղեկատվական ենթակառուցվածքը կարող է այս կամ այն ​​կերպ օգտագործվել Ռուսաստանի դեմ։ «Դա պարզապես այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն մտածում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասին, այլ նաև, փաստացի, հետևողականորեն իրականացնում է հենց այդ քաղաքականությունը արդեն իսկ զգալիորեն հեռանալով Ռուսաստանից և այն ամենից, ինչ Փաշինյանն անվանում է «դաշնակցային հարաբերություններ»»:

Նույն հետևողականությամբ Փաշինյանը առաջ է մղում «միջազգային խաղաղության և բարգավաճման տրամպյան ուղին», մի նախագիծ, որը, ՌԴ ԱԳՆ-ի խոսքով, ներկայումս ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Փաշինյանն այդ նախագիծն անվանում է «նոր դարաշրջան» և խոստանում, որ այն միլիարդավոր ներդրումներ կբերի Հայաստան։ Տոնայնությունը ծանոթ է հնչում... Մի ժամանակ ամերիկյան մի նախագահ ևս Ամերիկային «Ոսկե դարաշրջան» էր խոստացել (երբ մաքսատուրքեր սահմանեց դեպի ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա գրեթե ամբողջ աշխարհից)։ Բայ,ց ընդհանուր առմամբ, ամերիկյան հռետորաբանության դասերը լավ են ընթանում։

«Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս կառավարության միջև դաշինք լինել չի կարող, — կարծում է Կոլտաշովը,— Հայաստանը կարող էր Ռուսաստանի դաշնակիցը լինել, բայց դրա համար այլ ղեկավարություն կպահանջվեր։ Եվ, հետևաբար, միայն այլ ղեկավարությունը կարող էր երաշխավորել, որ Հայաստանում գտնվող տվյալների կենտրոնը կօգտագործվի ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ պարզապես որպես անվտանգ ենթակառուցվածքի մաս»։

Հետաքրքիր է այն, որ Firebird-ի արհեստական ​​բանականության վրա հիմնված տվյալների նոր կենտրոնը կարող է խնդիրներ ստեղծել նաև հենց Հայաստանի համար, և դա, կրկին, ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի տվյալների:

«Այս օբյեկտը ակնհայտորեն չափազանց մեծ է Հայաստանի ներքին կարիքների համար հաշվի առնելով այն, որ երկրում 2024 թվականից գործում է «Ռոստելեկոմ»-ին պատկանող OVIO տվյալների կենտրոնը, որն ամբողջությամբ բավարարում է ինչպես առևտրային, այնպես էլ պետական ​​կառույցների տվյալների պահպանման պահանջները», — նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը,—մինչև 2027 թվականի ավարտը ընկերությունը նախատեսում է զգալիորեն մեծացնել համալիրի հզորությունը, իսկ Հայաստանը վտանգում է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ պակասուրդի, ինչն անխուսափելիորեն կազդի շարքային քաղաքացիների վրա»։

Դրական կողմն այն է, որ քաղաքացիները կարող են մխիթարվել գիտակցելով իրենց վարչապետի մտերմությունն ԱՄՆ նախագահի հետ...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular