ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: 

«Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգորսկին, որը միջազգային համբավ ունեցող իրավաբան է և զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, իր վերջին հարցազրույցում հետաքրքիր ձևակերպում է անում։ Հարցին. «Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ԵԱՏՄ-ից և մտնել ԵՄ» պատասխանում է։ «Իհարկե, ԵԱՏՄ-ից կարող է դուրս գալ, բայց մտնել ԵՄ հարցը ծիծաղելի է…

Երբ Հայաստանում բանտարկում են ընդդիմադիրներին, նրանց առաջնորդներին, դա Եվրոպայի քաղաքականության համար անհասկանալի է։ Հայաստանն ինչպե՞ս կարող է նման քաղաքականությամբ ԵՄ մտնել։ Երբ ընդդիմադիրները բանտերում են, Հայաստանը չունի ոչ մի շանս՝ ԵՄ մտնելու։ Այսօր Հայաստանում կատարվողն անհասկանալի է ցանկացած եվրոպացու համար»։ Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի։ Այս խնդիրը լուծում է պահանջում։ Անդադար քրեական գործերը, անդադար կալանքները, հրապարակային մեղադրանքներն ու դրանց արագ ի կատար ածումը Հայաստանը վերածում են մեծ համակենտրոնացման ճամբարի. ի՞նչ Եվրոպա, ի՞նչ քաղաքակիրթ աշխարհ, ի՞նչ ժողովրդավարություն։

Քանդված, անհաղորդ հասարակություն, իշխանություն, որն իր քաղաքական ընդդիմադիրների հետ խոսում է միայն կալանքի լեզվով, իրավապահ համակարգ, որն անում է բոլոր հրահանգները։ Նախօրեին փաստաբանական խմբի կողմից  հրապարակված նյութերից հետո անհնար է պատկերացնել, թե ինչպես պետք է շարունակվի Գ. Ծառուկյանի դատավարությունը։ Այսինքն կա մեկ բանական շարունակություն՝ անմիջապես պետք է վերացվի կալանքը, մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին, և դատավարության ընթացքում հասնեն արդարադատության։

Բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչների գործերը նույն վիճակում են՝ քանդվող, անհիմն, բայց մարդկանց կյանքերը թունավորող, ճակատագրեր խեղող և բազմաթիվ ունակ գործիչների հանրային կյանքից մեկուսացնող։ Սա պետք է ավարտվի։ Ներկա չարությունը և թշնամանքը պետք է դադարեցնել։ Չի կարելի այն տեղափոխել վաղվա օր։ Սա ոչ մեկին շահեկան չէ։ Ով իր մեջ գիտակցում է սա, արդեն համախոհություն է և միասին աշխատելու դաշտ։ Չի կարելի քաղաքական ընդդիմախոսությունը փաթեթավորել թալանի դյուրամարս շղարշով։

Իրական թալանչիները լավ էլ ձենները կտրած, երկրի խնդիրներին ու ցավին անհաղորդ ապրում են։ Նորից ուզում եմ բերել Գ. Ծառուկյանի օրինակը։ Երբեք պետական պաշտոնի չի եղել, ինքն իրեն բյուջետային հատկացումներ, պետության հաշվին նվերներ չի արել, չի ունեցել լծակ՝ պետական-հանրային սեփականությունը յուրացնելու։ Կամ ստեղծել է զրոյից, կամ քանդված-թալանված ձեռնարկությունները վերցրել, սարքել է միջազգային մակարդակի հիմնարկներ։ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ և հասարակության առողջացմանը միտված գործընթաց»,- գրել է նա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular