ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես իրենց կդրսևորեն կենդանակերպի նշաններն անմարդաբնակ կղզում

ՖՈՏՈ

Խոյ- Խոյերը ելույթ կունենան այն մասին, որ բոլորը պետք է միասին գործեն, իսկ բոլոր գործողությունները պետք է գլխավորի տաղանդավոր առաջնորդը: Ակնհայտ է, որ չարժե կոնկրետացնել, թե ում նկատի ունեն, երբ ասում են՝ տաղանդավոր առաջնորդ, խոյերն առանց ավելորդ համեստության՝ կառաջարկեն հենց իրենց թեկնածությունը: Զարմանալին այն է, որ իրենց գործունեության հենց սկզբից նրանց մտքում արդեն գործողությունների հրաշալի պլան է ծնվում:

Ցուլ- Համառ Ցուլերը դեռ երբեք հետ չեն կանգնել իրենց ճանապարհից: Նրանք մի կարևոր գաղափար կառաջարկեն ու իրենց ողջ ուժը կներդնեն, որ մտածածը մինչև վերջ իրականացնեն: Նույնիսկ դժվարության ու աշխատանքի դանդաղ ընթացքի պարագայում Ցուլերը չեն հանգստանում: Բացի դրանից՝ երբ մեծ տանջանքների ընթացքում նրանք լսեն, որ բոլորին արդեն փրկել են, իսկ իրենց ծրագրածը չի իրականացել, կարող են նույնիսկ տխրել:

Երկվորյակներ- Ահա թե ով կլինի՝ ինչպես՝ ձուկը ջրում: Երկվորյակներին կոգեշնչի կատարվածը: Նրանք իրական հաճույք կզգան, չէ՞ որ իրենց գաղտնի երազանքը կատարվել է: Խնդիրնե՞ր, վտա՞նգ: Ախր նրանք միայն երազում էին նման արկածի մասին: Դրա համար, երբ ոմանք կընկնեն պանիկայի մեջ, երկվորյակները կփնտրեն հարմարավետ լողափ և զբոսնելու համար գեղեցիկ վայրեր:

Խեցգետին- Այս կենդանակերպի ներկայացուցիչները, առանց ավելորդ աղմուկի, միանգամից կղեկավարեն խոհանոցը: Նրանք խմբին կապահովեն սննդամթերքով, կկազմակերպեն կղզում մրգեր որոնելու աշխատանքները, խորհուրդ կտան ինչ-որ մեկին ձուկ որսալ, իսկ իրենք կմնան կրակի մոտ և անձամբ կզբաղվեն կերակրի պատրաստման աշխատանքներով: Մի խոսքով՝ Խեցգետինները ոչ ոքի քաղցած չեն թողնի:

Առյուծ- Անմարդաբնակ կղզում այս ստեղծագործող էակները կձգտեն գոնե մի հարմարավետություն ստեղծել: Առյուծները լավ են վերաբերվում արկածներին, բայց կենդանիների արքան այդքան էլ մեծ բան չի համարում ավազի վրա ու բաց երկնքի տակ քնելը, առավել ևս՝ անձրևի ժամանակ: Պետք է նշել, որ նման պարագայում Առյուծը ոչ միայն իր մասին է հոգ տանում, այլև մյուսների:

Կույս- Կույսերը, իհարկե, հոռետեսորեն կտրամադրվեն: Նրանք մոտալուտ փրկության հույս չեն ունենա: Ընկնելով անմարդաբնակ կղզի՝ նրանք կսկսեն ամեն ինչի մասին միանգամից մտածել: Նրանց գլխում կլինեն քնելու տեղի, միջատներից պաշտպանվելու, սնվելու, փրկության ճանապարհների, գազաններից պաշտպանվելու մասին մտքեր:

Կշեռք- Ահա թե ով թույլ չի տա, որ «ռոբինզոնները» հուսահատվեն: Կշեռքները կզվարճացնեն ու կոգևորեն, լավատեսական կանխատեսումներ կանեն, կմտածեն ամեն ինչ, որպեսզի այդ արկածն անմոռանալի դառնա: Նստելով կրակի մոտ՝ մարդիկ կմոռանան, թե որտեղ են հայտնվել:

Կարիճ- Այս խորաթափանց մարդիկ սկսզբից կվերլուծեն, թե ինչու և ինչի համար են իրենք ընկել այդ կղզին: Կարիճները նույնիսկ կփորձեն մի բան անել, բայց դա նրանց անձնական գաղտնիքն է: Նրանք նաև կաջակցեն իրենց բախտակիցներին դժվար պահերին: Թեկուզ իրավիճակն ու հանգամանքները փոփոխվել են, բայց կարիճները նախկինի պես ուժեղ են՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:

Աղեղնավոր- Աղեղնավորները երբեք չեն հուսահատվում: Նրանք համոզված են, որ փրկությունը մոտ է: Եթե պետք լինի, նրանք կարող են բոլորին համոզել, որ դա միայն երազ է, և ոչ մի անմարդաբնակ կղզի իրականում չկա:

cov2

Այծեղջյուր- Եթե կա մեկը, ով չի ընկնի պանիկայի մեջ, ապա դա հաստատ այծեղջյուրն է: Այծեղջյուրը միանգամից խումբ կստեղծի, որը պետք է հետազոտի կղզին: Հետո կտա ռացիոնալ և օբյեկտիվ կանխատեսում, թե ի՞նչ է իրենց սպասվում ապագայում: Կպարզի՝ հնարավո՞ր է ապրել այդ կղզում, թե՞ ոչ, և ի՞նչ է հարկավոր անել:

Ջրհոս- Ջրհոսները, որքան էլ տարօրինակ է, կհուսահատվեն, որ ստիպված են եղել հայտնվել իրենց տնից այդքան հեռու: Նրանք կսկսեն առաջարկել տուն վերադառնալու բոլոր հնարավոր տարբերակները: Նրանք նաև տարբեր խնդիրների հրաշալի լուծումներ կառաջարկեն:

Ձկներ- Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին կանհանգստացնի անորոշությունը: Ինչքան երկար նա ստիպված լինի ապրել այդ կղզում, այդքան իրեն դժբախտ կզգա: Ձկները քնում ու տեսնում են, թե ինչպես է պետք այդտեղից դուրս գալ: Նրանք գիշերները կնստեն կրակի մոտ, ցերեկները կնայեն ծովին՝ փրկության նավ տեսնելու ակնկալիքով: Պարզ է, որ հենց Ձկները բոլորին կտանեն երկար սպասված փրկության լուրը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular