ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 հատկանիշ, որոնք ունենում են այն տղամարդիկ, ում կողքին իսկական կին է

ՖՈՏՈ

168.am/Շատ կանայք համոզված են, որ տղամարդու մեջ ամենակարևորը ոչ թե արտաքին տեսքն է, այլ բնավորությունը, բայց այդ նույն կանայք պետք է հասկանան, որ տղամարդու լավագույն հատկանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ նրանց կողքին իսկական կանայք են:

Տղամարդն ավելի շատ սիրում է ոչ թե կնոջը, այլ այն իրավիճակը, երբ կինն իր կողքին է: Դրա  համար տղամարդու համար իդեալական կինը ոչ թե ամենագեղեցիկը, ամենախելացին կամ էլ ամենահաջողակն է, այլ իդեալական է այն կինը, ով տղամարդու համար ստեղծում է գործելու ու ապրելու կայուն և ներդաշնակ մթնոլորտ:

Այլ կերպ ասած, տղամարդու համար ներդաշնակ ընկերակցություն ստեղծող կինը միշտ կլինի սիրելի:

Ձեզ ենք ներկայացնում այն  5 հատկանիշները, որոնք ձեռք են բերում տղամարդիկ՝ ապրելով  իսկական կնոջ կողքին:

1. Գեղեցիկ խոսք- Տղամարդը խոսում է գեղեցիկ, առանց վիրավորական բառերի և հայհոյանքների, երբ տանն իր կինը շփվում է նրա հետ հանգիստ, առանց հեգնանքի և սիրով: Եթե կինը տղամարդու հետ խոսի կոպիտ, հաճախ հոգնի կամ բառերով ցույց տա նրա անարժանությունը, ապա տղամարդը ոչ միայն՝ տանը, այլև՝ ամենուր կսկսի խոսել մեծամիտ և տգեղ բառերով:

2. Աշխատունակություն- Եթե կինը տանը ստեղծում է հարմարավետ պայմաններ, այնպիսին, որ տղամարդն իրոք հանգստանա տանը, ապա վերջինս դառնում է ավելի կազմակերպված, լավանում է նրա հիշողությունը, մտավոր աշխատանքը: Իսկ եթե կինն անընդհատ տանը լարված իրավիճակ է ստեղծում, ապա տղամարդը չի ունենում ոչինչ անելու ցանկություն, չի աշխատում ո՛չ տանը, ո՛չ աշխատավայրում, դառնում է ծույլ: Իսկ մի քանի տարի հետո այդ նույն կանայք բողոքում են, որ իրենց տղամարդիկ ամբողջ օրը տանն են և աշխատելու փոխարեն՝ միայն պառկում են բազմոցին և հեռուստացույց դիտում:

3. Բանական որոշումներ կայացնել- Եթե կինն անընդհատ ցույց տա, որ համաձայն է իր ամուսնու կայացրած որոշումների հետ, զիջումների գնա, բայց միաժամանակ այնքան խելացի լինի, որ տա ճիշտ խորհուրդներ, ապա տղամարդը ժամանակի հետ կկայացնի ավելի ու ավելի բանական, կշռադատված և տեղին որոշումներ: Տղամարդուն հաճախ թվում է, որ ինքնուրույն է կայացրել որոշումը, այլ ոչ թե՝ կնոջ խորհրդով, և այսպես ամուսինը բարձրացնում է նաև սեփական ինքնագնահատականը:

Անընդհատ հակաճառելով կամ դեմ գնալով տղամարդու որոշումներին՝ կանայք ոչնչի չեն դուք կարող եք նրա հետ դիտել ֆուտբոլային հանդիպում և պարբերաբար խնդրել նրան ինչ-որ բան բացատրել ձեզ խաղից: Կամ կարող եք հրավիրել նրան իր սիրելի ֆիլմը դիտելու:

5. Համբերություն- Սա խելացի կնոջ ամենաարժեքավոր հատկությունն է: Երբ կինը լինում է համբերատար և հանդուրժող, ապա տղամարդը նույնպես սկսում է ցուցաբերել համբերատարություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular