Forbes-ն անդրադարձել է հայ գործարար Բորիս Սահակյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆForbes-ի «Executive Spotlight» շարքն անդրադարձել է հայ գործարար, Arara Tour-ի հիմնադիր, Prodigi, Digital Caramel, Smartic և Dispatchional ընկերությունների համահիմնադիր Բորիս Սահակյանին։ «Ինչպես է Բորիս Սահակյանը բիզնեսը զարգացնում սահմաններից դուրս» հոդվածը ներկայացնում է նրա ձեռնարկատիրական ուղին և միջազգային ընդլայնման մոտեցումները։
Կրթությամբ կենսաֆիզիկոս Սահակյանը բիզնեսում կիրառում է գիտությունից եկած համակարգային մտածողությունը՝ հասկանալ պատճառահետևանքային կապերը, գնահատել որոշումների ազդեցությունն ու կառուցել տարբեր շուկաներում աշխատող բիզնես մոդելներ։
Հրապարակման առանցքային թեմաներից է Arara Tour-ի՝ պատասխանատու զբոսաշրջության մոտեցումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Ընկերությունը համագործակցում է տեղական մատակարարների, ընտանեկան հյուրանոցների և ռեստորանների հետ՝ նպատակ ունենալով զբոսաշրջությունից ստացվող եկամուտը պահել հյուրընկալող համայնքներում։
Հոդվածն անդրադառնում է նաև Սահակյանի կառավարման սկզբունքներին։ Նա կարևորում է ինքնուրույն որոշումներ կայացնող ղեկավարների զարգացումը, որպեսզի հիմնադիրը կարողանա իր ժամանակը տրամադրել ռազմավարությանը և բիզնեսի երկարաժամկետ աճին։
Առաջիկա հինգ տարիների ծրագրերում Arara Tour-ի գործունեության ընդլայնումն է Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ապա՝ մուտքը ԱՄՆ և եվրոպական շուկաներ։ Այդ ծրագրերի հիմքում համոզմունքն է, որ Հայաստանում ստեղծված հաջող բիզնես մոդելները կարող են զարգանալ նաև երկրի սահմաններից դուրս։
Բորիս Սահակյանի մասին ամբողջական հոդվածը հասանելի է Forbes-ի կայքում։