ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է դեմքի ձևն ասում ձեր մասին

ՖՈՏՈ

Նոր ծանոթություն հաստատելու ժամանակ կարելի է մի քանի վայրկյանում պատկերացում կազմել՝ ինչ տեսակի մարդ է ձեր դիմաց: Դրա համար պարտադիր չէ նույնիսկ հարցեր տալ: Հոգեբան-հոգեախտաբան Ջին Հեների կարծիքով՝ մարդու դեմքն ուշադիր ուսումնասիրելը պատկերացում կտա նրա բնավորության, մտածողության և էմոցիոնալ առանձնահատկությունների մասին:

Եռանկյունի– Հասկանալու համար, թե ինչպիսին է լինում եռանկյունի դեմքը, բավական է միայն նայել բրիտանացի դերասանուհի և երգչուհի Քելլի Օսբորնին՝ հայտնի ռոք երաժիշտ Օզի Օսբորնի դստերը: Դեմքի այդ ձևը ենթադրում է լայն այտոսկրեր ու նեղ ճակատ:

Ջին Հեների կարծիքով՝ եռանկյունաձև դեմք ունեցող մարդիկ առանձնանում են պատասխանատվության բարձր զգացումով: Նրանք հաճախ իրենց կյանքը կապում են ստեղծագործական մասնագիտությունների հետ: Դեմքի այդ ձևը խոսում է նաև բռնկուն բնավորության մասին (Օզի Օսբորնի դուստրը համապատասխանում է դրան):

y7En9Ha

Եռանկյունաձև դեմքով մարդիկ կարող են նաև լինել ձգտող և ամեն ինչ անել «այստեղ ու հիմա»: Այդպիսի մարդիկ, համոզված է բժիշկ Հեները, հաճախ են հաջողությունների հասնում:

Քառակուսի– Քառակուսաձև դեմքի կարևոր բաղադրիչներն են լայն ճակատն ու միաժամանակ լայն ծնոտները: Այդպիսի դեմք ունեն հոլիվուդյան դերասանուհիներ Դեմի Մուրն ու Անջելինա Ջոլին: «Այդպիսի դեմքով մարդիկ առանձնանում են վերլուծելու կարողությամբ ու համբերատարությամբ»,- համոզված է փորձագետը:

awqk1r87DNmp6M

Նման դեմք ունեցողներն առանձնանում են նաև իրենց էնտուզիազմով, ամեն հանձնարարություն կատարելու ու դրանք իրենց վրա վերցնելու կարողությամբ:

Օվալաձև– Եթե հանդիպում եք օվալաձև դեմքով մարդու, ապա իմացեք՝ այդպիսի մարդն առաջնային է համարում կարիերան և, որպես կանոն, հաջողության հասնում հենց մասնագիտական ոլորտում: «Պակաս կարևոր չէ և այն, որ այսպիսի դեմքով մարդիկ կարեկցելու կարողություն ունեն: Նաև՝ տարբեր իրավիճակներում գտնում են հարմար բառեր»,- ասում է բժիշկ Հեները:

fFapupIjRS9fQ0

Օվալաձև դեմք ունեն հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանն ու ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը:

Սիրտ– Այսպիսիները նույնպես հանդիպում են, այն էլ՝ ոչ հաճախ: Այսպիսի ձևը ենթադրում է լայն ճակատ և նեղ ու մի փոքր առաջ եկած ծնոտ: Այդպիսի դեմք ունի ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսպոունը: Ջին Հեների խոսքով՝ սրտաձև դեմք ունեցողներն առանձնանում են համառությամբ, անհամբերությամբ (նման մարդու հետ վիճելն անիմաստ է) և նպատակասլացությամբ:

0XbAMt4

«Նրանք ասես Energizer մարտկոցների գովազդի փոքրիկ ճագարներից լինեն»,- ասում է հոգեբանը: Նրանք ունեն նաև լավ ինտուիցիա:

Ադամանդ– Լայն այտոսկրերի, նեղ ճակատի ու ծնոտի համադրությունը նմանվում է ադամանդի, ինչպես, օրինակ, դերասանուհի Հոլի Բերիի կամ Էշլի Գրինի դեմքն է: Սուր լեզու և ամեն ինչ ու ամենուր հսկողության տակ պահելու ցանկություն. ահա թե ինչ է հարկավոր իմանալ դեմքի նման ձև ունեցող մարդկանց մասին:

4NI47OE

ogNydzF

«Դրա հետ մեկտեղ, նրանք միշտ գիտեն՝ ինչ են ցանկանում: Եթե խոսքը գործի մասին է, ապա նրանք դա մաքսիմալ որակով են անում»,- համոզված է բժիշկը:

Ուղղանկյուն

Վառ արտահայտված ծնոտը, ոչ շատ բարձր ճակատը և ոչ շատ արտահայտված այտոսկրերը կազմում են վերջին տեսակը՝ ուղղանկյուն: Լավ օրինակ կարող է ծառայել դերասանուհի Էնն Հեթուեյի դեմքը: Այդպիսի դեմքով մարդու հետ ծանոթանալիս արժե հիշել՝ նրանք շատ էմոցիոնալ են ու ամեն ինչ սրտին մոտ են ընդունում, բայց դրա հետ մեկտեղ՝ չեն սիրում խոսել իրենց զգացմունքների մասին: Նրանց գլխավոր առավելությունը լոգիկայով մտածելն է:

EY0nqef

«Այդպիսի մարդիկ ունեն ներքին լարվածությունից ազատվելու խնդիր»,- բացատրում է բժիշկ Հեները:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular