ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսպիսով, մինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանրապետության իշխանությունները համակարգված կերպով խզում են կապերը Ռուսաստանի հետ, Եվրոպական միությունը անսպասելի հարված է հասցրել թիկունքից, գրում է tsargrad.tv–ն։

ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենի ձմռան նախաշեմին գազի խիստ խնայողության կոչը ցնցել է հայ հասարակությանը։ Քաղաքացիները հասկացել են, որ Եվրոպան, որի հետ մեծ հույսեր էին կապում, ինքն էլ է սառչում և չի կարողանա ռեսուրսներով կիսվել։ Էներգետիկայի նախարարին ուղղված ԵՄ պաշտոնյայի նամակը դատավճռի պես է հնչում։ Յորգենսենը հորդորել է խնայել գազն ու էլեկտրաէներգիան «անհրաժեշտ չափով» պատճառաբանելով մատակարարման ճգնաժամն ու պաշարների պակասը։ Երևանում այս կոչն ընկալվել է որպես անզորության խոստովանություն։ Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ ԵՄ-ն հազիվ է բավարարում սեփական պահանջարկը, էլ ուր մնաց ավելցուկային ռեսուրսներ ունենա կովկասյան հանրապետության համար։ Բաքվից գազ ստանալու հույսերը (որի դիմաց, իբր, պետք է վճարեր Բրյուսելը) արագորեն հօդս են ցնդում։

Հայաստանում արձագանքը բուռն է։ Սոցցանցերի օգտատերերը հեգնանքով են մեկնաբանում իրավիճակը խորհուրդ տալով իշխանություններին «սրբվել խոնավ անձեռոցիկներով ի հեճուկս Պուտինի»։ Շատերը մատնանշում են իրավիճակի կեղծավորությունը. մինչ Նիկոլ Փաշինյանը քայլեր է ձեռնարկում Մոսկվայի հետ կապերը խզելու ուղղությամբ, շարքային քաղաքացիները վտանգում են մնալ առանց ջեռուցման։ Մեկնաբանողները նշում են, որ Ռուսաստանը գազը վաճառում էր 140 դոլարով, մինչդեռ Հայաստանում այն ​​վերավաճառվում էր 380 դոլարով. մի իրավիճակ, որը նրանք անվանում են «Չուբայսի սցենար»։ «Ի հեճուկս Պուտինի։ Չուբայսի ոճի դասական սցենար», — պնդում են մեկնաբանողները։

Հայաստանը գործնականում չունի գազի ներքին պաշարներ. մատակարարումների 85%-ն իրականացվում է Ռուսաստանից արտոնյալ սակագներով, իսկ մնացած մասը ստացվում է Իրանից բարտերային (ապրանքափոխանակման) սկզբունքով։ Այժմ, երբ սուբսիդավորվող ռուսական գազի հոսքը դադարեցվում է, իսկ եվրոպական «փրկօղակը» պատրանք է դուրս եկել, հանրապետությանը սպառնում է էներգետիկ իրական փլուզման վտանգը։ Ջերմաէլեկտրակայանները, որոնք ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի արտադրության կեսը, կարող են պարզապես կանգ առնել, եթե Երևանը շարունակի հակառուսական խաղեր վարել։

Խնդիրները, սակայն, երեկ չեն սկսվել։ Մայիսից ի վեր Մոսկվան սահմանափակել է հայկական տարբեր ապրանքների՝ հանքային ջրից և ծաղիկներից մինչև գինի, կոնյակ, բանջարեղեն, հատապտուղներ և ձուկ, ներկրումը պատճառաբանելով սանիտարական նորմերի համակարգային խախտումները։ Արդյունքը կանխատեսելի էր. տեղական շատ արտադրողների համար Ռուսաստանը ոչ միայն շուկա էր, այլ նաև եկամտի կենսական աղբյուր։ Օրինակ հայկական պանրի արտահանումը երկրին 16,4 միլիոն դոլարի եկամուտ էր բերել, որից մոտ 13,5 միլիոն դոլարը գոյացել էր ռուս գնորդներին կատարված վաճառքից։ Ռուսական մանրածախ առևտրի ցանցերում տեղ ունենալու հնարավորության կորուստը Երևանին կանգնեցնում է այդ ոլորտից ստացվող եկամտի ավելի քան 80%-ը կորցնելու վտանգի առաջ, և սա տնտեսության խոցելիության ընդամենը մեկ օրինակ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular