ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ ընդդիմադիր գործիչ Արթուր Համբարձումյանը սոցիալական ցանցերում պարբերաբար նոր մանրամասներ է հրապարակում Հայաստանի ներկայիս իշխանությունների հակազգային որոշումների և կոռուպցիոն տարբեր գործողությունների վերաբերյալ։ eadaily.com–ի թղթակիցը զրուցել է նրա հետ:

— Արթուր, Դուք պնդում եք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չէր, այլ ընդամենը դրա բեմականացված նմանակումը։ Ինչպե՞ս, ի՞նչ նպատակով և ո՞ր ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության Հայաստանում։

— Կարելի է ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին, առանց չափազանցության, մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ին տեղի ունեցածը ո՛չ «թավշյա» հեղափոխություն էր (ինչպես պնդում է Փաշինյանը), ո՛չ էլ «գունավոր» հեղափոխություն (ինչպես պնդում են Սերժ Սարգսյանի ճամբարի ներկայացուցիչները), ո՛չ էլ  ադրբեջանա-թուրքական կամ ադրբեջանա-իսրայելական դավադրություն. դա պարզապես բեմականացված հեղափոխություն էր։ Կարո՞ղ եք նշել համաշխարհային պատմության մեջ մեկ այլ օրինակ, երբ հեղափոխությունից հետո նախկին նախագահն ապրել է նույն առանձնատանը, որտեղ ապրում է հեղափոխական առաջնորդը։ Կարո՞ղ եք նշել մեկ այլ դեպք, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները հեղափոխություն են կազմակերպել հենց այն վարչակարգի դեմ, որին ծառայում էին և որի կողմից հավաքագրվել էին։ Մի խոսքով դա հեղափոխության քողի տակ իրականացված անխոհեմ խաղադրույք էր, իսկ դրա հիմքում ընկած պատճառը Արցախի հարցն էր, պարզ և հստակ։

— Ձեր հրապարակային հայտարարություններում Դուք նաև պնդում եք, որ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրականում ավելի վաղ լուծարվել էր։ Խնդրում եմ բացատրել ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում և ինչո՞ւ դա տեղի ունեցավ։

— 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը փորձեց ինձ հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այդ վարքագծի պատճառներից մեկը ոչ լեգիտիմ խորհրդարանի դեմ իմ ընդդիմանալն էր։ Նրան չհաջողվեց լռեցնել ինձ, ուստի նա, կամ ավելի ճիշտ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, որոշեց ցրել այն կուսակցական կառույցները, որտեղ ես լիարժեք անդամ էի: Իսկ դա փաստացի նշանակում է կուսակցության ապամոնտաժում: Արդեն ութ տարի է Հայաստանում ոչ մի լրագրող չի փորձել բարձրացնել կամ նույնիսկ հասկանալ այս խնդիրը։

— Դե, մենք փորձել ենք։ Իսկ ինչպե՞ս կգնահատեք վերջին խորհրդարանական ընտրությունները։ Շատերը պնդում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեղծել է քաղաքացիների կամքի արտահայտումը։ Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ։

— Դրանք կեղծվել էին դեռ մինչև քվեարկության օրը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները պետք է խոսեին իշխող ուժի թույլ տված ձախողումների և կատարած հանցագործությունների մասին։ Խնդրում եմ, ցույց տվեք ինձ որևէ հայտարարություն արված դաշնակցականների, Սամվել Կարապետյանի ներկայացուցիչների կամ ընտրություններին մասնակցած որևէ այլ ուժի կողմից, որը կվերաբերեր իմ բարձրացրած խնդիրներին։ Տաշիրից իմ մի ընկեր բանավեճերից անմիջապես առաջ այցելել էր ընդդիմադիր դաշինքի նախընտրական շտաբ և խնդրել պարզապես ցուցադրել իմ տեսանյութը կամ Նիկոլ Փաշինյանին ուղղել իմ հարցերից մեկը։ Պատասխանը պարզ էր. «Մենք չենք կարող դա անել»։

— Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը TRIPP նախագծի վերաբերյալ, որն Ադրբեջանը համառորեն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Որո՞նք են նախագծի նպատակները, և որտե՞ղ է Հայաստանի շահը։

— Գիտեք, ամբողջ Հայաստանը փաստացի դարձել է բոլորի համար բաց տարանցիկ գոտի, և ես ցանկություն չունեմ «միջանցքի» մասին խոսել մի վայրի համատեքստում, որն արդեն իսկ հանրային տարանցիկ գոտի է։

— Հասկանալի է։ Վերջերս ակտիվացել է Գյումրիից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու թեման։ Ձեր կարծիքով ի՞նչ փոփոխություններ տեղի կունենային տարածաշրջանում, եթե Մոսկվան որոշի դուրս բերել կայազորն ու սահմանապահներին։

— Ինչ վերաբերում է բազային, ապա Հայաստանում իշխանության բերված խմբի, ինչպես նաև նրանց արևմտյան համակարգողների արտաքին (և նույնիսկ ներքին) քաղաքականության հիմնական դրդապատճառներից մեկը եղել է (և մնում է) այնպիսի մեխանիզմների և նոր իրողության ստեղծումը, որոնք կնվազեցնեն Ռուսաստանի ազդեցությունը թե՛ տարածաշրջանում ընդհանրապես, թե՛ հատկապես Հայաստանում։ Եվ այս առումով 102-րդ ռազմաբազան հեռացնելը նրանց համար գրեթե սրբազան նշանակություն ունի։ Ահա և ամբողջ էությունը։

— Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընդդիմության արդյունավետությունը։

— Թույլ տվեք մի օրինակ բերել։ Ժամանակին Միլյուկովը ով ավելի ուշ՝ Փետրվարյան հեղափոխությունից հետո, զբաղեցրեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ընդդիմության շարքերում գտնվելիս նկատել էր, որ Ռուսաստանն ուներ ցարական ընդդիմություն, բայց ոչ թե ցարի դեմ ուղղված ընդդիմություն։ Մեզ մոտ էլ գրեթե նույն իրավիճակն է. կա Նիկոլի ընդդիմություն, բայց չկա Նիկոլի դեմ ուղղված ընդդիմություն։

— Ե՞րբ կանցկացվեն Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների հաջորդ ընտրությունները։ Ձեր կարծիքով ինչո՞ւ գյումրեցիները ակտիվորեն չպաշտպանեցին նախկինում ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ներկայումս կալանքի տակ է։

— Անկեղծ ասած չգիտեմ, թե երբ տեղի կունենան նոր ընտրությունները, կամ արդյոք դրանք արտահերթ կլինեն։ Դա մեծապես կախված է իշխանությունների կամքից։ Այստեղ կարևորն այլ բան է։ Հայաստանում տեղական ինքնակառավարման շատ հետաքրքիր համակարգ է ձևավորվել։ Շատ քաղաքներում իշխող ուժը պարտվում է քվեարկության արդյունքներով, սակայն տեղական իշխանությունը գրեթե միշտ մնում է նրանց ձեռքում։ Ինչ վերաբերում է հանրային աջակցությանը, ապա այո, կալանավորվեց ոչ միայն Գյումրիի քաղաքապետը, այլ նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը։ Ուղղակի դիմադրություն չեղավ, բայց հավատացեք, որ հազարավոր քաղաքացիներ խորը վրդովմունք ապրեցին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular