Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը
ՄՇԱԿՈՒՅԹՀոկտեմբերի 10-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը, աղոթակցությամբ թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի, Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի և Սևանի հոգևոր հովվության սպասավոր Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Այվազյանի, օծեց Լճաշեն համայնքի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը:
Եկեղեցական կարգին ներկա էին Լճաշեն համայնքի բնակիչներ և տարբեր համայնքներից ժամանած հյուրեր:
Օծման կարգից հետո Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքը բերեց նորակառույց եկեղեցու բարերար Տիար Աշոտ Ավետիսյանին, ճարտարապետներին ու շինարարներին, եկեղեցու կառուցման գործում ավանդ ներբերած բոլոր հայորդիներին, ինչպես նաև հայրական օրհնություն փոխանցեց Լճաշեն համայնքի բնակիչներին։