ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իդեալական ընկերուհին՝ ըստ կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

168.am/Ինչպես իմանալ, թե որ ընկերուհին կդավաճանի, իսկ որը պատրաստ կլինի ամեն ինչի: Բավական է իմանաք նրա կենդանակերպի նշանը և ուսումնասիրեք այս ցուցակը:

Խոյ-ընկերուհի– Լավ է նրանով, որ միշտ առաջինն է օգնում: Նա երբեք ոչինչ չի ձգձգում: Նրա մոտ ամեն ինչ միանգամից է և հիմա: Տաք և բաց մարդ է:

Վատ է նրանով, որ երբեք ոչինչ չի ձգձգում, որ ամեն ինչ միանգամից է և հիմա: Եվ միշտ՝ ոչ ժամանակին: Չափազանց անհամբեր է:

Ցուլ-ընկերուհի- Լավ է նրանով, որ միշտ հավասարակշռված է և խաղաղասեր: Կարողանում է գեղեցկությունից շատ մեծ բավականություն ստանալ և հիանալ:

Վատ է նրանով, որ երբեմն ուժեղ արգելակում է և սարսափելի համառում է:

Երկվորյակներ-ընկերուհի- Լավ է նրանով, որ արագ պատկերացնում է, ունի լավ ճաշակ և աշխատում է Ստանիսլավսկու համակարգով:

Վատ է նրանով, որ արագ պատկերացնում է, ունի լավ ճաշակ և աշխատում է Ստանիսլավսկու համակարգով:

Խեցգետին-ընկերուհի- Լավ է նրանով, որ նվերներ է անում, կոմպլիմենտներ է շռայլում և փաղաքշական անուններ է տալիս: Միշտ ուզում է ինչ-որ բանով կերակրել:

Վատ է նրանով, որ մտածում է մի բան, ասում է այլ բան, անում է միանգամայն ուրիշ բան: Չնայած, կարող է պատահել, որ մտածում է նա հենց այն, ինչ հետո անում է:

Առյուծ-ընկերուհի- Լավ է նրանով, որ վստահելի է՝ ինչպես ժայռը: Շնորհակալ է՝ ինչպես ոսկին: ևվ երբեք չի կոտրատվում: Թագուհուն դա սազական չէ:

Վատ է նրանով, որ նրա կողքին չի կարելի թուլություններ թույլ տալ: Խիղճը թույլ չի տալիս: Թագուհու կողքին մնում է լինել միայն ֆավորիտուհի:

Կույս-ընկերուհի- Լավ է նրանով, որ նրա օգնությունն էմոցիոնալ չէ, այլ նյութական: Նրան դժվար է խաբել. նա անալիտիկ է և երկար ժամանակ չի հանգստանա, և չի դադարեցնի անալիզը, եթե ինչ-որ բանում կասկածում է:

Վատ է նրանով, որ անպայման քո բշտիկը կնկատի և խորհուրդ կտա, թե ինչպես բուժել: Բայց ազնիվ խոսք, ավելի լավ կլիներ, եթե ձայն չհաներ:

Կշեռք-ընկերուհի- Լավ է նրանով, որ նրա հետ կարծես լինես՝ ինչպես թատրոնում. մեկ դերասանի թատրոնը ոչ մի րոպե չի դադարում: Նա հիասքանչ զրուցակից է և շատ նրբանկատ մարդ:

Վատ է նրանով, որ տարվում է երևակայություններով:

Կարիճ-ընկերուհի- Լավ է նրանով, որ կյանքին լուրջ է վերաբերվում: Սկզբունքորեն վարդագույն ակնոցներ չի կրում:

Վատ է նրանով, որ էականորեն ավելի ուժեղ է, քան պետք է: Նա եսակենտրոն է: Եվ միևնույն է, հասկանալի չէ, թե ինչու է նա այդքան նշանակալից:

Աղեղնավոր-ընկերուհի- Լավ է նրանով, որ շատ լավատես է, ուրախ է և բախտախնդիր է այն աստիճանի, որ հենց դրանով էլ վատ է:

Այծեղջյուր-ընկերուհի- Լավ է նրանով, որ նրա հետ լինում է այն ամենը, ինչ ինձ հետ չի լինում: Որ նա ամեն ինչի մասին ճաշակով է պատմում: Եվ նրա շնորհով ես գիտեմ, որ անհնարինը հնարավոր է, միայն պետք է նպատակ ունենալ և գնալ դեպի այն:

Վատ է նրանով, որ կարող է ոչ դիտավորյալ թերարժեքության բարդույթ ներշնչել:

Ջրհոս-ընկերուհի- Լավ է նրանով, որ նրա հետ միշտ հետաքրքիր է և արտասովոր: Նա բացառիկ է նրանով, որ օժտված լինելով կանացի գեղեցկությամբ՝ նա միակն է, ով դուրս է տիպիկ կանացի շրջանակներից:

Վատ է նրանով, որ նրա հոբին հաճախ վերածվում է մոլուցքի:

Ձկներ-ընկերուհի- Լավ է նրանով, որ նա առավել պահանջված և փոփոխվող իրավիճակներին ադապտացվող անձնավորություն է: Իզուր չէ, որ նա կենդանակերպում վերջինն է. կատարելագործված տեսակ:

Վատ է նրանով, որ շատ է ինձ սազում:

Եվ այսպես, կենդանակերպի որ նշանն ում հետ կարող է իդեալական ընկերուհի լինել:

Խոյ – Ջրհոս

Ցուլ – Ձկներ

Երկվորյակներ – Խոյ

Խեցգետին – Ցուլ

Առյուծ – Երկվորյակներ

Կույս – Խեցգետին

Կշեռք – Առյուծ

Կարիճ – Կույս

Աղեղնավոր – Կշեռք

Այծեղջյուր – Կարիճ

Ջրհոս – Աղեղնավոր

Ձկներ – Ցուլ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular