Ռադիոհաղորդավար․ «Վերջ տվեք դրան, Ուկրաինայի հետ պատերազմում ենք ձեր պատճառով, որովհետև գնում ու այդ աղբը մարդկանց գլուխն էիք լցնում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանն արդեն իսկ գրավված է արևմտյան և թուրքական կառույցների կողմից, անհնար է Երևանը վերադարձնել Ռուսաստանի ազդեցության գոտի, մՄենք պետք է հրատապ կերպով Ռուսաստանի կազմի մեջ ներառենք Աբխազիան և Հարավային Օսիան՝ գործելով կանխարգելիչ քայլերով, այլ ոչ թե ձգձգելով գործընթացը, ինչպես արեցինք Ուկրաինայի դեպքում։
Այս մասին հայտարարել է ռադիոհաղորդավար Սերգեյ Կառնաուխովը «Սոյուզնոյե վեչե»-ի YouTube-յան ալիքում, գրում է politnavigator.news–ը։ «Այնտեղ ամեն ինչ ավարտված է, սա այլ Հայաստան է։ Նրանք շարժվում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում հակառուսական կովկասյան պետությունների միասնական դաշինք ստեղծելու նպատակով։ Ուստի, այնտեղ ամեն ինչ կորած է։ Այնտեղ հենակետ չկա, ամերիկացիները իշխանությունը մեզ չեն զիջի, ոչ ոք թույլ չի տա, որ մենք այնտեղ ներկայություն ունենանք։
Ցանկացած բանագնաց, որին կփորձենք ուղարկել հուսալով նրան դարձնել ընդդիմության առաջնորդ, պարզապես կհայտնվի բանտում, և վերջ։ Պարզապես նայեք, թե ինչպես են վարվում Քոչարյանի կամ այն վանականների հետ, ովքեր փորձեցին ձայն բարձրացնել...
Միակ հարցը, որը, կարծում եմ, դեռ ուշադրություն է պահանջում (քանի դեռ ժամանակ կա), Հարավային Օսիայի և Աբխազիայի մասնակցությամբ պատերազմի կանխումն է։ Դրա համար մենք պետք է նրանց ներառենք Ռուսաստանի կազմում հանգիստ, սթափ որոշման միջոցով, և վերջակետ դնենք այս երկարատև պատմությանը։ Մինչդեռ մեր մեջ կան մարդիկ, ովքեր ասում են․ «Ոչ, չպետք է անել, եկեք հավասարակշռություն ապահովենք, հարգենք բնակչության ընտրությունը»»։ Ուղղակի ուզում ես ասել նրանց. «Հերիք է արդեն։ Չե՞ք կշտացել այդ «ընտրություններից։ Ձեր պատճառով ենք մենք պատերազմում Ուկրաինայի հետ», «որովհետև դուք շրջում էիք ու մարդկանց գլուխը լցնում այդ աղբով։ Նույն բանն է կատարվում հիմա Օսիայի և Աբխազիայի դեպքում։ Սա Ռուսաստանն է և վերջ։ Սա միակ ճանապարհն է Վրաստանի, Օսիայի և Աբխազիայի բնակչությանը փրկելու այն խոշոր պատերազմից, որն անխուսափելիորեն հրահրելու են ամերիկացիները», — հայտարարել է Կառնաուխովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am