ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ․ ինչո՞ւ են Փաշինյանին անհրաժեշտ հայաստանյան հանրաքվեի վերաբերյալ հարցումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շվեյցարական Gallup International ընկերության տվյալներով Հայաստանում հարցվածների գրեթե 59%-ը համաձայն է, որ պետք է հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Մինչդեռ 34,4%-ը դեմ է արտահայտվել նման քվեարկության անցկացմանը, իսկ 6,9%-ը դժվարացել է պատասխանել։ Միաժամանակ, հարցվածների 29,4%-ն աջակցություն է հայտնել Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալուն, մինչդեռ 35,1%-ը կողմ է եղել ԵԱՏՄ-ից դուրս գալուն և ԵՄ-ին միանալուն։ Եվս 24,7%-ը հայտնել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ առնվազն 10,9%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցումն անցկացվել է հեռախոսային հարցազրույցների միջոցով սեպտեմբերի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում 1001 մարդու մասնակցությամբ, գրում է vfokuse.mail.ru–ն։

Ռուսաստանը նախկինում բազմիցս պնդել է Հայաստանում Եվրոպական միությանը միանալու գործընթացի մեկնարկի վերաբերյալ արտահերթ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ 2026 թվականի մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ ստորագրել են հայտարարություն, որում հստակ նշվել է նրանց աջակցությունը «Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությանը կապված Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը շարունակելու հարցի հետ»։ 

ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Իգոր Շիշկինը vfokuse.mail.ru-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են հանրաքվեից, քանի որ դրա անցկացումը շատ ավելի բարդ և ռիսկային է, քան պարզապես հանրային կարծիքի հարցման տվյալների հրապարակումը։ «Հարցումներ իրականացնող գործակալությունները հանրային կարծիքը չափելու գործիքներ չեն: Դրանք զգալի չափով հասարակական կարծիքը ձևավորելու գործիք են և տրամադրում են այն արդյունքները, որոնք պահանջվում են տվյալ սոցիոլոգիական հարցումը պատվիրած հաճախորդների կողմից», - նշել է փորձագետը։

Նա նաև հավելել է, որ թեև բացառություններ լինում են, բայկց կոնկրետ այս դեպքում խոսքը աշխարհայացքի միտումնավոր ձևավորման մասին է։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրաքվե կնշանակեր, եթե վստահ լիներ, որ կարող է կեղծել արդյունքներն այնքան հեշտությամբ, որքան հաջողացրեց կեղծել վերջին ընտրությունները։ Այդ դեպքում նա այն կանցկացներ արագ և մեծ շուքով։ Սակայն նա չունի այդ վստահությունը։ Այս պահին նրան անհրաժեշտ է ամեն գնով խուսափել հանրաքվե նշանակելուց միաժամանակ կիրառելով քարոզչական հնարքներ, այն է պարբերաբար հրապարակել տվյալներ տարբեր հարցումներից, որոնք ցույց են տալիս, թե Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը պատրաստ է ինտեգրվել Եվրոպական միությանը և խզել բոլոր կապերը ԵԱՏՄ-ի հետ», - ասել է փորձագետը։

Շիշկինն ընդգծել է, որ այս տեղեկատվության հիմնական թիրախային լսարանը հենց Հայաստանի բնակչությունն է, որին պետք է համոզել, թե իբր ԵԱՏՄ–ում մնաալուն կողմանիցները փոքրամասնություն են կազմում։ «Սա արվում է մարդկանց մոտ տպավորություն ստեղծելու համար, թե իրենց շրջապատող բոլորը կողմ են եվրոպական ինտեգրմանը, մինչդեռ միայն իրենք են դեմ։ Մարդիկ իրենց անհարմար են զգում փոքրամասնության մեջ լինելիս։ Նման հարցումները հաճախ պարունակում են կոնկրետ մանրամասն, որը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին քվեարկողները ավելի կրթված և ֆինանսապես ապահովված քաղաքացիներն են։ Արդյունքում մարդը անմիջապես հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ այդ քայլին դեմ լինելը նշանակում է լինել անկիրթ, անհաջողակ», - բացատրել է փորձագետը անդրադառնալով գործող մեխանիզմներին։

Միաժամանակ, ըստ Շիշկինի, այս հրապարակումներն ուղղված են նաև Մոսկվային, որ «ցույց տան, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը պարզապես Փաշինյանի անձնական բացասական վերաբերմունքի արդյունքը չէ»։ «Իշխանությունների տրամաբանությամբ նման որոշմանը դեմ լինելը նշանակում է դեմ լինել ժողովրդին։ Կարելի է դեմ լինել Փաշինյանին, բայց չի կարելի դեմ լինել այն ժողովրդին, ում հետ մենք կապված ենք բարեկամության դարավոր պատմությամբ», - եզրափակել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular