ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է ծննդյան ամիսն ազդել Ձեր բնավորության վրա

ՖՈՏՈ

168.am/Հնարավոր է՝ Ձեր ծննդյան ամիսն ավելի շատ է ազդել Ձեր բնավորության վրա, քան կենդանակերպի նշանը: Ի տարբերություն աստղագուշակության, սա ունի որոշակի գիտական ապացույցներ:

Հունվարյան երեխաներ

Նրանք բավականին գեղեցիկ են: Սիրում են զարդարվել: Նրանք շուտ ձանձրանում են և քմահաճ են:

Հազվադեպ են ցուցաբերում ուժեղ էմոցիաներ: Երբ տեղ է ցավում, երկար ժամանակ է պետք վերականգնվելու համար: Զգայուն են: Պինդ կանգնած են ոտքերի վրա: Համառ են:

Փետրվարյան երեխաներ

Հեշտությամբ են ցրվում և «ճախրում են ամպերի մեջ»: Սիրում են, երբ ամեն ինչ բացատրություն ունի: Ինտելեկտուալ են և խելացի: Հաճախ փոխում են իրենց կարծիքը: Եռանդուն են: Ամաչկոտ են և համեստ: Ազնիվ են և սիրում են ազատությունը:

Հաճախ ագրեսիվ են: Նրանց հեշտ է նեղացնել: Հաճախ զայրանում են, բայց ցույց չեն տալիս: Սիրում են իրենց ընկերներին, բայց նույնպես ցույց չեն տալիս: Ամբիցիոզ են և երազկոտ: Սիրում են հանգստանալ և զվարճանալ: Սնահավատ են: Փող կուտակել չեն կարողանում:

Մարտյան երեխաներ

Սրանք համակրելի մարդիկ են: Սեքսուալ են: Ամաչկոտ են և ծածկամիտ: Բնությունից տրված ազնիվ են և առատաձեռն: Գնահատում են հանգստությունը: Զգայուն են:

Վստահելի են և կարողանում են գնահատել բարությունը: Իրենց էմոցիաները գերադասում են թաքցնել: Ալկոհոլամոլության հակում ունեն: Ուշադիր են և միշտ գնահատական են տալիս ուրիշներին:

Ապրիլյան երեխաներ

Օժտված են հոյակապ հումորի զգացողությամբ: Համառ են: Շատ զրուցասեր են: Հանգիստ են և կարողանում են «գլուխը սառը պահել»: Բարի են և կարեկից:

Հաճախ ամեն ինչից անհանգստանում են: Հավատարիմ են: Կարողանում են թիմում աշխատել: Ինքնավստահ են, լավատես և առատաձեռն: Լավ հիշողություն ունեն: Ձգտում են գիտելիքի:

Կարողանում են մոտիվացնել իրենց և ուրիշներին: Սիրում են սպորտ և երաժշտություն: Տաքարյուն են, բայց կարողանում են պահպանել ողջամտությունը:

Մայիսյան երեխաներ

Համառ են և դաժան: Հաստատակամ են: Սուր լեզու ունեն: Ջղային են: Սիրում են լինել ամբոխի կենտրոնում:

Կարողանում են սիրել: Ամաչկոտ են, երբ շփվում են հակառակ սեռի հետ:

Սիրում են երազել: Ունեն պարզ և սթափ մտածողություն: Լավ հասկանում են և՛ մարդկանց, և՛ իրավիճակները: Գերազանց խորհրդատուներ են: Լավ երևակայություն ունեն: Սիրում են գրականություն և արվեստ: Չեն սիրում մնալ տանը, գերադասում են հասարակական վայրերը: Անհանգիստ են: Աշխատասեր են: Կարողանում են գաղտնիք պահել:

Հունիսյան երեխաներ

Գերազանց բնավորություն ունեն, հաճույք են ստանում կյանքից: Սիրում են շփվել և նոր ընկերներ ձեռք բերել: Ֆլիրտի մեծ վարպետ են:

Շատ գեղեցիկ են: Հաճախ դառնում են քաղաքական գործիչներ, դերասաններ և այլ «հանրային» մասնագիտությունների ներկայացուցիչներ:

Ունեն սկզբունք՝ «Ամենալավը, կամ ոչինչ»: Սովորաբար ստանում են այն, ինչ ցանկանում են: Հասնում են ամեն ինչի` շնորհիվ աշխատասիրության և համառության, նաև՝ խարիզմի և հմայքի:

Ապրում են թեթև, հեռուն գնացող պլաններ չեն կազմում:

Հուլիսյան երեխաներ

Ուրախ են, բայց ունեն ծածկամիտ բնավորություն: Նրանց դժվար է հասկանալ: Սովորաբար իրենց հանգիստ են պահում, բայց ոչ այն ժամանակ, երբ նյարդայնացած են: Կարողանում են գնահատել իրենց:

Նրանք լավ համբավ ունեն: Ազնիվ են: Նրանց անհանգստացնում են ուրիշ մարդկանց զգացմունքները: Տակտով են: Ընկերասեր են: Բավականին էմոցիոնալ բնավորություն ունեն, դրա համար էլ հաճախ անկանխատեսելի են:

Նրանց հեշտ է ցավ պատճառել: Նրանք սրամիտ են: Կարողանում են ներել, բայց հին վիրավորանքները չեն մոռանում:

Կարողանում են իրավիճակը կողքից տեսնել և լավ խորհուրդ տալ: Գերազանց սովորում են: Սիրում են ժամանակ անցկացնել ընկերների հետ: Ագրեսիվ չեն, բայց նրանց հեշտ է հրահրել: Եթե սթրեսի մեջ են ընկնում, ապա դա սովորաբար շատ ծանր է անցնում:

Օգոստոսյան երեխաներ

Շփվող են: Հաճույքով իրենց վրա ռիսկ են վերցնում: Ուշադրություն են պահանջում: Ինքնավերահսկումը շատ թույլ է: Աշխարհին նայում են ոչ թե աչքերով, այլ սրտով:

Ինքնավստահ են: Կոլեկտիվում իրենց շատ աղմկոտ են պահում: Ոխակալ են: Բայց եթե նրանց վնաս չտան, նրանք շատ հանգիստ են լինում: Սիրում են խոսել և երգել: Պաշտում են երաժշտությունը: Երազկոտ են: Հեշտությամբ շեղվում են: Չեն վստահում անծանոթներին: Մեծ երևակայություն ունեն:

Սիրում են, երբ իրենց մասին խոսում են: Ատում են ուսումը: Տանել չեն կարողանում ղեկավարությանը: Հավատում են «չկա ցավ՝ չկա արդյունք» արտահայտությանը: Վատ են աշխատում թիմում, բայց գերազանց` ինքնուրույն:

Կասկածամիտ են, հանելուկային, հետաքրքրասեր, համառ, անկախ և կամային:

Սեպտեմբերյան երեխաներ

Ակտիվ են և դինամիկ: Սիրում են, երբ կյանքում ամեն ինչ արագ է կատարվում: Վճռական են, համակրելի և կարողանում են հոգ տանել իրենց մասին: Ուժեղ բնավորություն ունեն:

Սիրում են ուշադրություն: Դիպլոմատ են: Կարողանում են ընկերություն անել: Պատրաստակամությամբ լուծում են մերձավորի պրոբլեմը: Արի են և անվախ: Բախտախնդիր են: Կարողանում են սիրել և հոգ տանել: Առատաձեռն են: Էմոցիոնալ են, համառ և հաճախ արագ եզրակացություններ են անում: Շատ լավ հիշողություն ունեն: Կարողանում են մոտիվացնել և՛ իրենց, և՛ ուրիշներին:

Հոկտեմբերյան երեխաներ

Սիրում են շփվել: Սիրում են բոլորին, ովքեր իրենց են սիրում: Պաշտում են լինել ուշադրության կենտրոնում: Առանձնանում են և՛ ներքին, և՛ արտաքին գեղեցկությամբ: Հաճախ ստում են, բայց ոչ շահադիտական մղումներով:

Հաճախ զայրանում են: Սիրում են խորհուրդներ տալ և «բուժել» ընկերներին: Անվախ են և արի: Միշտ սիրալիր են անծանոթների հանդեպ: Նրանց հեշտ է ցավ պատճառել, բայց նրանք շուտ վերականգնվում են: Երազկոտ են, ինքնավստահ, անկանխատեսելի և չափազանց խելացի:

Նոյեմբերյան երեխաներ

Վստահելի են և հավատարիմ: Շատ կրքոտ են և, միևնույն ժամանակ, շատ վտանգավոր: Ավելի լավ է չզայրացնել նրանց: Գիտեն, թե ինչպես հաճույք ստանալ: Սեքսուալ են և հանելուկային: Ներքուստ շատ անկախ են, բայց կողքից այդպես չի թվում:

Երբեմն շատ եռանդուն են լինում և էմոցիոնալ: Գերազանց են իրենց զգում նոր կոլեկտիվում: Անվախ են և չեն կոմպլեքսավորվում, երբ երկար ժամանակ միայնակ են լինում:

Շատ խելացի են, հատկապես ճշգրիտ գիտություններում: Մեծ են և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:

Դեկտեմբերյան երեխաներ

Շատ համակրելի մարդիկ են: Առատաձեռն են, պատասխանատու և հայրենասեր: Պաշտում են մրցույթները: Անհամբեր են և ամբիցիոզ: Ազդեցիկ են և միշտ ուզում են ղեկավարել ուրիշներին: Ուրախ են: Նրանց հետ հեշտ է զրուցել յուրաքանչյուր թեմայի շուրջ, սակայն լինում է, որ նրանց հեշտ չէ հասկանալ: Գտնում են, որ եթե հնարավոր չէ ամենալավը ստանալ, ավելի լավ է ոչինչ չստանալ: Շատ լավ հումորի զգացողություն ունեն: Կարողանում են և սիրում են վիճել: Երազկոտ են, ընկերասեր, օրինապաշտ: Պաշտում են երաժշտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular