ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անի Դաշյան. «Այս ծնունդս տարբերվում է մնացածից, քանի որ որդուս հետ էի»

ՖՈՏՈ

BlogNews.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Անի Դաշյանը Երևանում է. երեկ հարազատների և ընկերների միջավայրում նա տոնել է իր ծննդյան 29-ամյակը: BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է հետաքրքիր պահերը:

«Մոտ մեկ տարուց ավել Երևանում չէի եղել և այս տարի պլանավորում էի այցս: Ես և ամուսինս որոշեցինք, որ այնպիսի ժամանակահատվածում գամ, որ ծննդյանս հետ համընկնի, և այստեղ նշեմ, քանի որ շատ եմ սիրում իմ ծննդյան օրը: Անցած տարի առաջին տարին էր, որ ընկերներս չկային, իսկ այս տարի որոշեցի, որ լավագույն ավանդույթները պետք է շարունակել, և պետք է ծնունդիս լինեմ Երևանում՝ ընկերներիս շրջապատում»,- պատմում է Անին։

Հաղորդավարուհու տորթի և շապիկի վրա գրված էր «Queens are born in july», դա էլ հետաքրքիր պատմություն ունի. «Այդ գրվածքն ինձ շատ էր դուր եկել։ Համաշխարհային տարբեր աստղերի հագին տեսած կլինեք այդ շապիկները: Ինձ դուր էր եկել այդ միտքը, և որոշել էի ունենալ այդ շապիկից։ Դեռ երկու-երեք ամիս առաջ էի պատվիրել, բայց հետո որոշեցի, որ պետք է հագնեմ ծնունդիս և որ տորթիս գրվածքն էլ պետք է այդպես անեմ»:

Անին նշում է, չի հասցրել լիարժեք նախապատրաստվել, քանի որ ծնունդից երկու օր առաջ էր եկել Երևան.  «Պարզապես ուրախ եմ, որ իմ հյուրերի ցուցակում այնպիսի մարդիկ են, ում կարող եմ երկու ժամ առաջ զանգահարել ու ասել՝ հավաքվում ենք, և բոլորը մի մարդու պես ներկա լինեն: Այս ծնունդս տարբերվում էր մնացածից, քանի որ որդուս հետ էի: Անցյալ տարիներին հավաքվում էինք աղջիկներով, այս անգամ ստացվեց Ռոբերտը և աղջիկները վիճակը: Պետք է ասեմ, որ որդիս բավականին լավ պահեց իրեն, բոլորի հետ շփվեց. այդքան աղջիկների շրջապատում առաջին անգամ էր»:  

Հաղորդավարուհին նաև խոստովանում է, որ, առահասարակ, նվերներից շատ է ուրախանում, և նշանակություն չունի, թե ինչ է ստանում. «Նույնիսկ մի շոկոլադն ինձ կարող է ուրախացնել: Սիրում եմ նաև նվիրել և սիրում եմ, որ նվերը հենց այնպես արված չի լինում: Օրինակ, երբ ինչ-որ մեկին բան եմ նվիրում, միշտ մտածում եմ, թե ինչից կուրախանա, պետքական կլինի, թե ոչ, և հասկանում եմ, որ ստացածս նվերները նույն սկզբունքով են արված։ Ինչ խոսք, շատ հաճելի պահ է»:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular