Ադրբեջանն առաջարկել է ԴՆԹ նմուշներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի տարածքներում «հայտնաբերված հայ զինծառայողների աճյունները» նույնականացնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանն առաջարկել է Հայաստանին ԴՆԹ նմուշներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայտնաբերված հայ զինծառայողներին աճյունները նույնականացնելու համար․ այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիեւը։
«Մենք պատրաստ ենք համագործակցել երկու կողմերի անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու համար։ Սակայն արդյունքի համար անհրաժեշտ է ճշգրիտ և ամբողջական տեղեկություն», - ասել է Նագիեւը։
Նա նաև Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահն է։