ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ազատվել ավելորդ ճարպերից և հասնել հարթ որովայնի

ՖՈՏՈ

Takprosto.cc կայքը գրում է, որ որովայնը մարմնի այն հատվածն է, որտեղ ժամանակի ընթացքում հավաքվում են ճարպեր և շատ հեղուկ է մնում: Կենսակերպը, սնվելու առանձնահատկությունները և ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ նպաստում են նրան, որ որովայնի հատվածում հավաքվում է ճարպ և հեղուկ, ինչը որովայնը փքված է դարձնում: Դրանից ազատվելու համար պետք է հետևել որոշակի խորհուրդների:

1. Մի չարաշահեք աղի օգտագործումը: Շատ կարևոր է նվազեցնել աղի օգտագործումը և այն փոխարինել այլ համեմունքներով, որոնք լավացնում են համը: Աղի շատ օգտագործումն օրգանիզմում հեղուկի մնալու հիմնական պատճառներից մեկն է: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ավելի շատ օգտագործել մթերքներ, որոնք հարուստ են կալցիումով, ինչը հավասարակշռում է օրգանիզմում աղի պարունակությունը և օգնում է հավասարակշռել օրգանիզմի թթվային հավասարակշռությունը:

2. Սպորտով զբաղվեք: Ճարպերի պարունակությունը նվազեցնելու և հարթ որովայնի հասնելու առավել արդյունավետ միջոց է ֆիզիկական վարժություններ անելը: Իդեալական է աերոբիկայով զբաղվելը, ինչպես նաև պրես անելը՝ մկանները տոնուսում պահելու համար:

3. Շատ ջուր խմեք: Քաղցած ժամանակ մեկ բաժակ ջուր խմեք, որպեսզի ազատվեք օրգանիզմում հեղուկի մնալուց: Ջուրը լավացնում է նյութափոխանակությունը և նպաստում է ճարպերի այրմանը:

4. Ավելի շատ օգտագործեք բնական միզամուղներ: Միզամուղ միջոցները հիանալիորեն հաղթահարում են օրգանիզմում հեղուկի մնալու խնդիրը և օգնում են դուրս բերել տոքսինները, ինչը կարող է կապված լինել քաշի ավելացման հետ: Ավելի շատ օգտագործեք այնպիսի բնական միզամուղ միջոցներ, ինչպիսիք են անանասը, կանկարը, ձմերուկը, ծնեբեկը և այլն:

5. Լավ քնեք: Լավ քնելու սովորությունը շատ պարզ միջոց է՝ որովայնի շրջանում ճարպից ազատվելու և, ընդհանուր առմամբ, նիհարելու համար: Վեց ժամից քիչ քնելն առաջացնում է կորտիզոլ հորմոնի առաջացմանը, ինչը նպաստում է որովայնի հատվածում ճարպերի առաջացմանը:

6. Ճիշտ սնվեք: Շատ կարևոր է փոխել սովորությունները և սննդակարգից բացառել բոլոր մթերքները, որոնք նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը: Դրանց փոխարեն շատ բանջարեղեն, մրգեր կերեք: Շատ կարևոր է ուտել հաճախ, բայց փոքր չափերով: Ոչ մի դեպքում բաց մի թողեք նախաճաշը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular