Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը: Տեղեկությունը հաստատել է խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ ԱԳ նախարարին իմփիչմենթի հարցումը գրանցված է խորհրդարանական համակարգում, սակայն դեռևս չի փոխանցվել նախագահությանը՝ հետագա քննարկման համար։
«Ըստ երևույթին, պատգամավորներից մեկը գրանցել է այս հարցումը, սակայն այսօր այն դեռևս չի փոխանցվել նախագահությանը», - հայտնել է Ռաշիդին։
Նախաձեռնությամբ հանդես է եկել Թեհրանից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ամիրհոսեին Սաբետին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ գրանցել է նախաձեռնությունը և դիմել խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆին՝ այն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով պրոֆիլային հանձնաժողով ուղարկելու խնդրանքով։
Առիթ են դարձել Արաղչիի գործողությունները Նյու Յորք կատարած այցի ժամանակ։ Սաբետին պնդում է, որ ԱԳ նախարարը հանդիպում է անցկացրել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ առանց Իրանի գերագույն առաջնորդի համապատասխան թույլտվության։
Ներկայում իմփիչմենթի մասին նախաձեռնությունը գտնվում է միայն գրանցման փուլում և դեռևս չի փոխանցվել խորհրդարանի նախագահությանը։