ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին ամիսների, շաբաթների և օրերի ընթացքում Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունները վկայում են, որ Ռուսաստանը և «հավաքական Արևմուտքը» (ԱՄՆ-ն և ԵՄ-ն) շարունակում են պայքարել այդ երկրի վրա ազդեցություն ունենալու համար, իսկ արդյունքում շահող կողմում հայտնվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է ukraina.ru–ն։ Նա պտտվում է հոլի պես քայլեր ձեռնարկելով բոլոր ուղղություններով և ստանալով ոչ միայն խոստումներ, այլ նաև նյութական ու ֆինանսական օգուտներ, որոնք թույլ են տալիս երկրին մնալ ջրի երեսին։ Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Փաշինյանը վաղուց արդեն լիովին կողմնորոշված ​​կլիներ դեպի Արևմուտք, սակայն հանգամանքների ճնշման ներքո Նիկոլ Վովաևիչը ստիպված է կիրառել այն, ինչը, ի շնորհիվ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի, հայտնի է որպես «բազմաուղղվաածություն»։ Մանևրելու և իրավիճակը մշուշոտելու մրրիկ, միաժամանակ երկու կամ երեք աթոռի վրա նստելու փորձ առանց տաբատը պատռելու, և միաժամանակ ինչ-որ օգուտ քաղելու հույս. ահա սա է Կուչմայի հայտնագործության էությունը, որը թելադրված է մշտական ​​փոփոխությունների մեջ գտնվող երկրի առջև ծառացած բարդ պայմաններով։

Արտաքին առումով երկիրը շրջապատված է ագահ և անողոք հարևաններով, ովքեր ձևանում են բարեկամ միաժամանակ երազելով թալանել ու մերկացնել երկիրը։ Ներքին առումով իրավիճակը սպառնում է ճգնաժամով և համատարած աղքատությամբ անկման ու դեգրադացիայի հետևանքով (եթե, իհարկե, արտաքին օգնություն չստացվի)․ սա նշանակում է, որ իշխանությունը կարող է ցանկացած պահի զավթվել նույնպիսի «թավշյա» կամ «գունավոր» հեղափոխության միջոցով, ինչպիսին 2018 թվականին իշխանության բերեց Փաշինյանին։ Այդ ժամանակվանից ի վեր Փաշինյանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը փոխարենը ստանալով օգնության և եվրոպական ինտեգրման խոստումներ։ Նա մի քանի անգամ կոշտ ճնշեց իր դեմ ուղղված բողոքի ակցիաները և հաղթեց երկու ընտրություններում լկտիաբար և անողոքաբար շահարկելով քաղաքացիների Արևմուտքի միջոցով երջանիկ փրկության պատրանքներն ու հույսերը, Արևմուտքի պահանջով և արևմտյան անվտանգային կառույցների հետ սիրախաղի մեջ մտնելով նա երկիրը խոցելի դարձրեց հարևան Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի առջև փաստացի ներելով Թուրքիային 1915–1923 թթ. Հայոց ցեղասպանության համար։ Նա երկրի տարածքի մի մասը (Զանգեզուրի միջանցքը) 99 տարով վարձակալության հանձնեց ամերիկացիներին TRIPP համար. քայլ, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար հարևան Իրանի կողմից, եթե ԱՄՆ-ն սկսի սպառնալ Թեհրանին հայկական հողից։

Այնուամենայնիվ, Փաշինյանը նաև չի կարող  լիովին կողմնորոշվել դեպի Արևմուտք, քանի որ դա հղի է ներքին պառակտմամբ և իշխանությունը կորցնելու վտանգով։ Հայ հասարակության մի մասը գիտակցում է, որ երկրի փրկությունը աշխարհաքաղաքական ստատուս քվոյի պահպանման և Ռուսաստանի ու հետխորհրդային տարածքի հետ բարեկամական հարաբերությունների պահպանման մեջ է։

Եթե հայ բնակչության մի մասը երեսը թեքի դեպի Արևմուտք, իսկ մյուսը դեպի Արևելք, ապա երկիրը կարող է պայթել ինչպես գերհասունացած նուռը։ Ուստի Փաշինյանը երկու-երեք քայլ է կատարում դեպի Արևմուտք, ապա հետ է շրջվում և սիրախաղի մեջ մտնում Արևելքի՝ մասնավորապես Մոսկվայի հետ։ Ինչպես միշտ, Արևմուտքն ավելին է խոստանում, քան իրականացնում, ինչը Փաշինյանի և Հայաստանի համար հաջողությամբ փոխհատուցվում է Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով։ Օրինակներն են Հայաստան գազի մատակարարումը և համագործակցությունը ատոմային էներգիայի ոլորտում: 

Ինչպես հայտնի է, Փաշինյանը տարբեր մակարդակներով բարձրաձայն և հրապարակավ հայտարարում է, որ իր երկիրը շարժվում է դեպի Եվրոպա, և նույնիսկ ստորագրել է այդ ուղղությամբ բազմաթիվ փաստաթղթեր։ Նման փաստաթղթերը եվրոպական ինտեգրման համար նույնքան օգտակար են, որքան կարմիր լույսը ճանապարհը հատող նապաստակի համար, չնայած դրանք թույլ են տալիս վերաբերմունք ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ և սպառնալ կապերի խզմամբ։

Սեպտեմբերի սկզբին Փաշինյանը կրկին պարծեցել է «Ռուսաստանից անկախությամբ» հայտարարելով (ինչպես նախկինում), որ Հայաստանն ուսումնասիրում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հնարավորությունը։Դա արտացոլում է նրա 2026 թվականի մայիսին արված հայտարարությունները, երբ նա պնդում էր, թե Հայաստանում TRIPP նախագծի մեկնարկը կխթանի գազի տարանցումը երկրի տարածքով և նման կերպ ապահովելով սեփական գազի մեծ պաշարներ։ Սակայն, ինչպես ասում են Ուկրաինայում ամեն ինչ  չստացվեց այնպես, ինչպես կանխագուշակվել էր։

Այլ կերպ ասած կարելի է ամեն ինչ ասել, բայց իրական արդյունքը կարող է զրոյական լինել։ Հենց այդպիսի իրավիճակում է հայտնվել Հայաստանը։

Երևանն ու Մոսկվան գործում են նմանատիպ տրամաբանությամբ։ Փաշինյանը պնդում է, որ ինքը կառչած չէ Ռուսաստանից և կարող է ցանկացած պահի խզել կապերը նրա հետ։ Վերջերս ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող աշխարհաքաղաքական հարցերը քննարկելիս, նա նույնիսկ հիշատակել է հայկական «Կիկոսը» հեքիաթը. պատմություն մի երիտասարդ կնոջ մասին, ով, տեսնելով ծառը, հանկարծ պատկերացնում է, թե որդի է ունենում, որը մեծանում է, բարձրանում ծառին, ապա վայր ընկնում ու գլուխը խփելով քարին մահանում։ Տպավորվող երիտասարդ աղջիկը վազում է տուն և խուճապի մատնում բոլորին ստիպելով ընտանիքին սգալ։ Իրավիճակը հասնում է աբսուրդի. տղան Կիկոսը, դեռ նույնիսկ ծնված չէ, բայց սգում են նրա մահը: Սակայն կնոջ հայրը իմաստնորեն նկատում է, որ ոչ մի լաց չի կարող հետ բերել Կիկոսին, և ընտանիքը որոշում է, որ պետք չէ սգալ, այլ հարկավոր է կատարել իրական ծեսերը՝ հոգեհանգստի արարողությունը և հուղարկավորության խնջույքը։

Նմանապես, Փաշինյանը պնդում է, որ կարիք չկա վախենալու, թե ՀԱՊԿ-ը կհեռացնի Հայաստանին իր շարքերից։ Եթե նման որոշում կայացվի, Երևանը պատրաստ է ընդունել այն։ Նա առաջարկում է նույն մոտեցումը ցուցաբերել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցում, որն ապահովում է Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Ըստ Փաշինյանի Երևանը երբեք չի բարձրացրել ռազմաբազայի դուրսբերման հարցը, բայց եթե ​​Ռուսաստանը որոշի դուրս բերել իր զորքերը, ապա Հայաստանը չի առարկի։

Փաշինյանի դիրքորոշումը հասկանալի է. պրագմատիկ տեսանկյունից նա գիտակցում է, որ հայտնվել է մի իրավիճակում, երբ ցանկացած քայլ խնդրահարույց հետևանքներ կունենա։ Արևմուտքը պահանջում է ռուսական ռազմակայանի դուրսբերումը, սակայն եթե Հայաստանը համաձայնի, ապա վտանգի տակ կդնի ռուսական գազի և էլեկտրաէներգիայի, ինչպես նաև իր արտադրանքի համար նախատեսված շուկաների հասանելիությունը։

Ռուսաստանը նույնպես նմանատիպ խաղ է վարում համադրելով նախազգուշացումներն ու մանևրային քայլերը։ Մի կողմից հայտարարում է Հայաստանից հեռանալու պատրաստակամության մասին, մյուս կողմից ցույց է տալիս, թե ինչ է սպասվում Հայաստանին իրական հեռացման դեպքում։ Այժմ Ռուսաստանն առաջարկում է Փաշինյանին անցկացնել համահայկական հանրաքվե որոշելու երկրի ուղին. դեպի Արևմուտք, թե՞ դեպի Հյուսիս-Արևելք։ Փաշինյանը զգուշավոր է և խուսափողական. նա շարունակ հետաձգում է հանրաքվեն նախընտրելով մեկնել Ռուսաստան, հանդիպել Պուտինի հետ և առաջարկել հարաբերությունների նոր ձևաչափ։ Ակնհայտ է, որ նա ժամանակ է շահում հուսալով Արևմուտքից կամ Թուրքիայից ավելի էական աջակցություն ստանալ, ինչպես նաև ակնկալելով աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր փոփոխություն։ 

Այնուամենայնիվ, Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ չի կարող կորցնել իր դիրքերը հարավային Կովկասում»

–ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի, մոտենում է Ռուսաստանի հարավային խոցելի հատվածին,

– լրացուցիչ խնդիրներ կլինեն Իրանի համար (որը ներկայումս Ռուսաստանի առանցքային գործընկերներից է թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ մակարդակով), ինչն օբյեկտիվորեն կթուլացնի իրանա-ռուսական կապերը,

– արևմտյան հենակետի ստեղծումը կլինի դեպի Կենտրոնական Ասիա լայնամասշտաբ ներթափանցման համար հենակետ, ինչը լրացուցիչ մարտահրավերներ կստեղծի նաև Չինաստանի՝ Ռուսաստանի մյուս գործընկերոջ համար։

Միայն ժամանակը ցույց կտա, թե ով ում կգերազանցի «Կիկոսի» այս խաղում։ Ցավոք, Ռուսաստանն այս առումով հարուստ փորձ ունի, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի օրինակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular