ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են տարբեր իրավական և քաղաքական մեխանիզմներով շարունակել Կաթողիկոսի հեռացման ուղղությամբ սկսված գործընթացը։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա ընթացքում իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակային հայտարարություններ ու պահանջներ են հնչել Կաթողիկոսի հրաժարականի վերաբերյալ։ Սակայն Գարեգին Բ-ն հրաժարական չի ներկայացրել, և եկեղեցու ղեկավարի հեռացման հարցը չի ստացել իշխանությունների ակնկալած հանգուցալուծումը։

Այժմ գործընթացը տեղափոխվում է խորհրդարան։ ԱԺ-ում իրավունքի ուժով ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Դրա ստեղծման մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հանձնաժողովի ձևավորման իրավական հիմքը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջն է։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կգլխավորի հանձնաժողովը։ Նախատեսվում է, որ հանձնաժողովը կունենա 11 անդամ՝ 7-ը ՔՊ-ից, 4-ը՝ ընդդիմությունից։ Իշխանական խմբակցությունը հայտարարել է, որ ցանկանում է աշխատանքները սկսել հաջորդ շաբաթվանից։

Ուշագրավ է, թե ում է ՔՊ-ն վստահում այս գործընթացի ղեկավարումը։ Արման Եղոյանը վերջին շրջանում աչքի է ընկել խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հետ սուր առճակատումներով։

Մասնավորապես, սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Քրիստինե Վարդանյանի հետ բանավեճի ժամանակ Եղոյանը հայտարարել էր, որ Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը։ Այդ արտահայտությունը քննադատության էր արժանացել ընդդիմադիր պատգամավորի կողմից։

Եվ ահա այժմ հենց Եղոյանին է վստահվում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության խորհրդարանական գործընթացը ղեկավարելու պատասխանատվությունը։

Այս պատմության ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ Կաթողիկոսի հեռացման հարցը պարզապես առանձին քաղաքական հայտարարությունների մակարդակում չէ։

2026–2031 թվականների կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնում հստակ նշված է, որ պետք է ապահովվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)», ընտրվի կաթողիկոսական տեղապահ, ընդունվի Եկեղեցու կանոնադրությունը, ապա սահմանված կարգով ընտրվի Ամենայն Հայոց նոր Կաթողիկոս։

Այսինքն՝ գործադիր իշխանության հաստատած ծրագրում արդեն իսկ ամրագրված է Եկեղեցու գործող ղեկավարի հեռացմանն ուղղված քաղաքական նպատակը։ Իսկ այժմ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը դառնում է այդ օրակարգի իրականացման նոր փուլերից մեկը։

Հանձնաժողովի ուսումնասիրության պաշտոնական առարկան ձևակերպված է որպես Եկեղեցում առաջացած ճգնաժամի, մի շարք հոգևորականների գործունեության և Եկեղեցու՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման ու ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը չկատարելու խնդիրների ուսումնասիրություն։

Հատկանշական է նաև, որ հանձնաժողովի աշխատանքի հիմքում դրվելու է վարչապետի հանձնարարությամբ պատրաստված զեկույցը։ Այն հրապարակել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Փաստաթուղթը ներկայացնում է Եկեղեցում առկա խնդիրների վերաբերյալ իշխանությունների արձանագրումներն ու դրանց լուծման առաջարկները։

Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք հանձնաժողովի նպատակը միայն Եկեղեցու կառավարման ու գործունեության խնդիրներն ուսումնասիրելն է, թե՞ այն նաև ծառայելու է կառավարության ծրագրով նախանշված՝ Կաթողիկոսի հեռացման օրակարգի առաջմղմանը։

Քննիչ հանձնաժողովի շուրջ արդեն իսկ ձևավորվել է քաղաքական հակադրություն։ Հոկտեմբերի 2-ին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Ստացվում է՝ նախատեսված 11 անդամից 4 տեղը հատկացվելու էր ընդդիմությանը, սակայն ընդդիմադիր ուժերը չեն ցանկանում ներգրավվել գործընթացում։ Հանձնաժողովի վերջնական կազմը և ընդդիմադիր տեղերի համալրման հարցը դեռ պետք է հստակեցվեն։

Ընդդիմության չմասնակցելու պայմաններում հանձնաժողովի աշխատանքները կարող են ընթանալ առանց խորհրդարանական ընդդիմության ներգրավման։ Սա հատկապես ուշագրավ է այն պատճառով, որ ուսումնասիրվող հարցը վերաբերում է ոչ միայն քաղաքական իշխանության և Եկեղեցու հարաբերություններին, այլև կրոնական կառույցի ինքնակառավարման ու կանոնական կարգի շուրջ վեճին։

Ի դեպ, դեռ օգոստոսին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարել էր, որ Կաթողիկոսի հրաժարականի կամ ընտրության հարցերը չեն կարող թելադրվել քաղաքական իշխանության կողմից՝ հղում անելով Եկեղեցու ինքնակառավարման սկզբունքին և կրոնական ազատության երաշխիքներին։

Այսպիսով, կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման նպատակի ամրագրումից հետո իշխանություններն անցնում են խորհրդարանական քննության փուլին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular