Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Կարծիք» հաղորդման եթերում «Sputnik Արմենիա»-ի քաղաքական մեկնաբան Արման Վանեսկեգյանը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելու մտադրությունը, գրում է news-front.su–ն։
«Իրականում պետք է հասկանալ, որ Արևմուտքը լուրջ քայլեր է նախապատրաստում «խաղարկելով իր խաղաքարտերը», որպեսզի հնարավորինս կտրի Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանից։ Այս պահին խոսքը տնտեսության մասին է, սակայն դրան կհաջորդեն լուրջ աշխարհաքաղաքական քայլեր։ Վերջերս շատ է խոսվում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա կարելի է մատնանշել ոչ միայն Հայաստանի էլեկտրական ցանցերը, այլ նաև երկաթուղին ու «Ռոսատոմ»-ը։ Այս առումով հստակ նկատելի է Բրյուսելի և Վաշինգտոնի ազդեցությունը», - ասել է Արման Վանեսկեգյանը։
Ըստ քաղաքական մեկնաբանի ԱՄՆ-ը և ԵՄ-ն ձգտում են հնարավորինս «կտրել» Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանից։ Թիրախում են հայտնվել ամենազգայուն ոլորտները՝ էլեկտրական ցանցերը, երկաթուղիները և միջուկային էներգետիկան, մասնավորապես Մեծամորի ատոմակայանի շահագործումը «Ռոսատոմ»-ի կողմից։ «Կարծում եմ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցը մոտ ապագայում սրվելու է։ Կարևոր է հասկանալ, որ այս կոնկրետ նախագծում ակնհայտ կլինեն համապատասխան «ձեռագրի» հետքերը։ Պետք է հիշել նաև այսպես կոչված TRIP նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի ճանապարհ»։ Ակնհայտ է, որ նպատակն այդ մալուխը անցկացնելն է Հայաստանի տարածքով. նրանք ցանկանում են բացել այդ երթուղին և միացնել Ադրբեջանի Նախիջևանի էքսկլավը Ադրբեջանի հիմնական տարածքին ապահովելով, որ այդ երթուղին չվերահսկվի հայկական կամ ռուսական կողմերից», - նշել է հաղորդման հյուրը։
Վանեսկեգյանը կարծում է, որ հավաքական Արևմուտքին ներկայումս անհրաժեշտ է հնարավորինս կտրել Հայաստանը Ռուսաստանից։ «Երբ քննարկում ենք մեր աչքի առջև ծավալվող գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացները՝ պայքարը ձևավորվող աշխարհակարգում շահեկան դիրքեր գրավելու համար, ապա տեսնում ենք, որ Հայաստանը վերածվել է մի «սեպի», որը Արևմուտքը ձգտում է օգտագործել Ռուսաստանը գլոբալ Հարավից կտրելու նպատակով։ Եթե պարզապես նայենք քարտեզին և հորիզոնական գիծ անցկացնենք Միջերկրական ծովից մինչև Չինական մեծ պարիսպ, ապա կտեսնենք ընդամենը մեկ կետ, որտեղ հնարավոր է խոչընդոտել այդ ուղին։ <…> Այս առումով Հայաստանն այն «սեպն» է, որը պարզապես պետք է վերացնել. խոսքը ոչ թե բուն երկրի, այլ դրա ռազմավարական մոտեցումների և գլոբալ արտաքին քաղաքականության մասին է», — եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am