ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրացական լրատվամիջոցները քննարկում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերագրվող մի արտահայտություն։ «Պետական ​​սահմանները միշտ չէ, որ ընդամենը քարտեզի վրա գծված գծեր են. մենք պարտավոր ենք պատասխանատվություն ստանձնել մեր եղբայրական ժողովուրդների ճակատագրի համար, այն մարդկանց, ովքեր խոսում են մեզ հետ նույն լեզվով, ապրում են պատմական թուրքական հողերում և հավատում են միակ Աստծուն։ Հավատում եմ, որ Թուրքիան կվերադառնա Աջարիա, կվերականգնի իր դիրքերը Սիրիայում և կապահովի բոլոր թյուրքական ժողովուրդների պաշտպանությունն ու բարգավաճումը»,– հայտարարել է էրդողանը, գրում է politnavigator.news–ը։

Աջարիայում թուրքական ազդեցության աճի վերաբերյալ վաղուց առկա մտահոգությունների ֆոնին այս խոսքերը կարծես ազդարարում են բացահայտ տարածքային հավակնություններ, որոնք Օսմանյան կայսրությունը վերականգնելու հայեցակարգի մաս են կազմում և նշանակում են հրաժարում 1920-ականներին Քեմալ Աթաթուրքի հանրապետական ​​կառավարության ստանձնած պարտավորություններից։ Եվ այս ամենի համար որոշակի պատասխանատվություն կրում են հենց վրացական իշխանությունները, քանի որ նրանք իրենց պետականության սկիզբը կապում են ոչ թե Վրացական ԽՍՀ-ի, այլ մենշևիկների ղեկավարած Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետության հետ։ Փաստն այն է, որ 1921 թվականի Կարսի պայմանագիրը (որի 105-ամյակը խորհրդանշականորեն լրանում է այս հոկտեմբերին) Թուրքիան ստորագրել է հենց Վրացական ԽՍՀ-ի և Անդրկովկասյան մյուս երկու խորհրդային հանրապետությունների հետ՝ ՌԽՖՍՀ-ի միջնորդությամբ։ Այն ժամանակ Անկարան համաձայնել էր, որ Աջարիան մնա վրացի կոմունիստների վերահսկողության ներքո, պայմանավորվածություն, որը լրացուցիչ երաշխավորվում էր Կարմիր բանակի կողմից։ Այժմ, սակայն, Թբիլիսին քաղում է տարիներ շարունակ իրականացված «ապակոմունիստականացման» և Մոսկվայից հեռանալու քաղաքականության հետևանքները։ Եվրոպական ինտեգրման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղություն որդեգրելով Վրաստանն անմիջապես հայտնվել է ՆԱՏՕ-ի առանցքային անդամի շահերի ոլորտում և այժմ վտանգում է կորցնել իր տարածքի մի մասը։

Այս գործընթացը աստիճանաբարէ  ծավալվում  Բաթումում և ամբողջ Աջարիայի տարածքում: Երկկողմ հարաբերություններում առևտրային ակնհայտ անհավասարակշռություն է առաջացել, օրինակ Թուրքիան Վրաստան է արտահանել 2,94 միլիարդ դոլարի ապրանք ներմուծելով ընդամենը 438 միլիոն դոլարի արժողությամբ ապրանք։

Իհարկե, Աջարիա թուրք ռևանշիստների մուտքի ճանապարհը հարթել է Միխեիլ Սահակաշվիլին ստեղծելով օսմանյան ոճի արագ ներթափանցման պայմաններ։ Սակայն խնդիրն այն է, որ նրա հեռանալուց հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է՛լ ավելի է խորացրել այդ տնտեսական և ֆինանսական ներգրավվածությունը։ Արդյունքում՝ ուղղափառ և էթնիկ վրացիները Աջարիայում փոքրամասնություն դառնալու վտանգի տակ են հայտնվել։ Վերջին շրջանում ինքնավար մարզում մահմեդական բնակչության թիվը հասել է 40%-ի, սա միտում է, որն ընթանում է Վրաստանի մյուս հիմնական շրջաններում նկատվող ժողովրդագրական բացասական ցուցանիշների ֆոնին։ Բնակչության կայուն աճ է արձանագրվում հատկապես Աջարիայի և հարևան Քվեմո Քարթլիի շրջանի (որտեղ կենտրոնացած է ադրբեջանական բնակչությունը) մահմեդական ընտանիքներում։ Միաժամանակ, Անկարան ակտիվորեն խթանում է մշակութային և կրոնական ձուլումը հարյուրավոր հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով և պարտադրելով սեփական «կրթական» օրակարգերն ու ֆինանսավորելով թուրքական դպրոցների, մեդրեսեների ու մզկիթների կառուցումը։

Տեսականորեն, եթե թուրքամետ խմբավորումները նախաձեռնեն հանրաքվե՝ Վրաստանից անջատվելու վերաբերյալ, ապա կենտրոնական իշխանությունը չի ունենա դրան հակազդելու արդյունավետ միջոց։ Ի դեպ, ադրբեջանական լոբբին արդեն իսկ ցուցադրել է իր ուժը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Քվեմո Քարթլիում կազմակերպելով հանրահավաքներ և ճանապարհների շրջափակումներ, ինչպես նաև ճնշում գործադրելով օրենսդիր մարմնի և նախարարների կաբինետի վրա։ Հարևան Հայաստանում պետականության և ինքնիշխանության քայքայման ֆոնին Վրաստանի Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացի ձգձգումը ընդամենը նեղացնում է Թբիլիսիի մանևրելու հնարավորությունները։ Եթե ընթացիկ քաղաքականությունը շարունակվի, ապա արդյունքը կլինի կա՛մ երկրի վերածումը թուրքական պրոտեկտորատի, կա՛մ տարածքների կորուստը Անկարայի ու Բաքվի հաշվին հանրապետության տրոհմամբ: Փրկությունը միայն Նատօ և ԵՄ ընդունվելուց հրաժարվելն է Ռուսաստանի հետ դաշինքի միջոցով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular