Հայ քաղաքական վերլուծաբանը բացատրել է այն, թե ինչպես է Փաշինյանը «կրեմլի աչքերին թոզ փչում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին յուրօրինակ ձևով է ներկայացրել ռուս-հայական հարաբերությունների իր տեսլականը։ Այդ մասին *Armenian News*-ին ասել է Երևանում գործող Կովկասի ինստիտուտի (ստեղծված շվեյցարական ֆինանսավորմամբ) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, գրում է politnavigator.news–ը։
«Եկեք անցնելով դիվանագիտական կամ հասարակայնության հետ կապերի ոճին թարգմանենք այն, ի՞նչ է ՀՀ վարչապետն իրականում ասում Կրեմլին. «Մենք իրականում ուզում ենք միանալ Եվրամիությանը, բայց նրանք մեզ չեն ընդունի։ Եվ նրանք մեզ երկար ժամանակ չեն ընդունի։ Հենց որ նրանք մեզ ընդունեն, մենք այնտեղ կգնանք։ Բայց մինչև դա տեղի չունենա, մենք ձեզ հետ կլինենք»։ Ինչպե՞ս կարող է Կրեմլը արձագանքել դրան։ Իհարկե, առաջիկա տասնամյակներում ԵՄ-ին անդամակցելու հեռանկար չկա», - ասել է Իսկանդարյանը։
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ նույնիսկ եթե Փաշինյանը հրաժարվի այդ տարօրինակ հռետորաբանությունից, դա չի փոխի Ռուսաստանից հեռանալու ընդհանուր միտումը։ «Ռուսաստանը հետխորհրդային տարածքում իր տրամադրության տակ ունի միայն երկու գործիք՝ էներգակիրների գները և անվտանգությունը։
Նա նախկինում ազդեցություն էր գործում Ադրբեջանի վրա Հայաստանի միջոցով, և հակառակը, և Լեռնային Ղարաբաղը դրա գործիքն էր։ Այդ գործոնն այլևս չի գործում։ Հայաստանին այլևս անհրաժեշտ չէ Ռուսաստանի անվտանգությունը, քանի որ ինքը արդեն պարտվել է պատերազմում։ Եվ Ադրբեջանին էլ պետք չէ Ռուսաստանի անվտանգությունը, քանի որ նա արդեն հաղթել է այդ պատերազմում», - ասել է Իսկանդարյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am