ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Վենսը խաբեց հայերին. Ներդրումներ չեն լինելու, իսկ անպետք չիպերը պետք է գնել ԱՄՆ-ից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ադեկվադ» խմբի հիմնադիր Արթուր Դանիելյանը սենսացիոն տեղեկություններ է հրապարակել Հրազդանում ամերիկյան Firebird AI ընկերության համար տվյալների մշակման կենտրոն (data center) կառուցելու մեծ աղմուկ հանած նախագծի վերաբերյալ, գրում է eadaily.com–ը։ Մասնավորապես Դանիելյանը գրել է.

«Հայտնվելով անելանելի վիճակում, մեր «մտավոր հսկաները» կարողացան Bloomberg-ի միջոցով հոդված պատվիրել պնդելով, թե Հայաստանն իբր դառնում է արհեստական ​​բանականության եվրոպական հանգույց։ Եվ այստեղ հեգնանքն անգամ այն ​​չէ, որ Հրազդանի կենտրոնը չի կարողանա մրցակցել Եվրոպայի լավագույն 150 AI կենտրոններից որևէ մեկի հետ։

Իրավիճակը շատ ավելի վատ է...

Սկզբում մեզ ասում էին, թե ԱՄՆ-ը 4 միլիարդ դոլար է ներդնելու «AI ֆաբրիկայի» մեջ (նկատի ունենալով ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսի Երևան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունները)։ Հետո պարզվեց, որ թիվը ոչ թե 4 միլիարդ է, այլ 300 միլիոն, և որ ԱՄՆ-ը ոչ թե ներդրումներ է անելու Հայաստանում, այլ Հայաստանն է ԱՄՆ-ից գնելու անհրաժեշտ չիպերը։

Հաջորդիվ պարզ դարձավ, որ Հայաստանը դա ֆինանսավորելու է ոչ միայն տեղական բանկերի միջոցներով, այլ նաև մեր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներով։ Ավելին, քանի որ օրենքն արգելում է կենսաթոշակային ֆոնդին մարդկանց կենսաթոշակային խնայողությունները վատնել նման ռիսկային ձեռնարկումների վրա, մեր «օրինական» իշխանությունները պարզապես փոխեցին օրենքը։ Իհարկե, բանկերն էլ չեն ներդնում բանկիրների սեփական գումարները, ոչ, դրանք ավանդատուների գումարներն են։

Բայց սխեման դրանով չի ավարտվում։ Հենց որ Հրազդանի կենտրոնը բացվում է, պարզվում է, որ այն ոչ մեկին պետք չէ, և կառավարությունը ստիպված է  տարեկան 25 միլիոն դոլարի ծառայություններ գնել այդ հաստատությունից միայն դրա գործառնական ծախսերը ծածկելու համար։ Բնականաբար, ոչ ոքի չի մտահոգում այն ​​փաստը, որ կառավարությունը կարող էր այդ ծառայությունները ձեռք բերել ցանկացած այլ մատակարարից ամսական առավելագույնը 1000 դոլարով՝ 25 միլիոն դոլարի փոխարեն: 

Կարծո՞ւմ եք միջոցներ յուրացնելու հարցում այս անկարողների ախորժակն այստեղ էլ ավարտվում է։ Իհարկե ոչ, պարզվում է, որ այն հսկայական գումարը, որը նրանք ծախսել են մեր գրպանից ամերիկյան օլիգարխիային կաշառելու համար (մի քայլ, որի մասին, ըստ տեղեկությունների, վկայում են ամերիկյան լրատվամիջոցները), ուղղվել է երկու տարվա ծառայության ժամկետ ունեցող չիպերի ձեռքբերմանը։ Այլ կերպ ասած երկու տարի անց դրանք տեխնոլոգիապես հնացած կլինեն։ Երեք տարի անց դրանք կսկսեն ֆիզիկապես շարքից դուրս գալ, իսկ հինգ տարի անց կվերածվեն թափոնի, որը պետք է դուրս գրվի հաշվեկշռից։

Հենց սա պետք է գրվեր Bloomberg-ում... Հայաստանցի ավանդատուներին պատկանող 300 միլիոն դոլարը որպես կաշառք փոխանցվել է ամերիկյան օլիգարխիային, և ոչ ոք չգիտի, թե ո՞վ պետք է վերադարձնի այն... ահա և «միայն պահով ապրելու» հաճույքի արդյունքը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր EADaily-ն վկայակոչելով փորձագետներին, Հայաստանում էլեկտրաէներգիայի հնարավոր պակասուրդը դառնում է հատկապես հրատապ խնդիր հաշվի առնելով Հրազդանում ամերիկյան Firebird AI ընկերությանը պատկանող տվյալների կենտրոնի առաջին փուլի նախատեսված գործարկումը։ «Նման մասշտաբի օբյեկտը ոչ միայն ամերիկյան վերահսկողության տակ է դնում հաշվողական տրաֆիկն ու տվյալների փոխանակումը Անդրկովկասում և հարակից տարածաշրջաններում, այլ նաև գերծանրաբեռնում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության ենթակառուցվածքը։ Հայաստանի արտադրական հզորությունները բավարար չեն նախագծով սահմանված պահանջները բավարարելու համար։ Միակ ելքը վարկերն են և հարևաններից էլեկտրաէներգիայի գնումը», - նշվել էր «Փաշինյանի կառավարման միջանկյալ արդյունքները. ձախողում բոլոր ճակատներում» փորձագիտական ​​զեկույցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular