ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ընտրել փողի թալիսման` ըստ Կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

168.am/Կենդանակերպի նշանը էականորեն ազդում է մարդու հաջողության վրա կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում նաև նյութական բարօրության վրա: Կենդանակերպի նշանի համապատասխան ընտրված փողի թալիսմանը դեպի իր տերը կգրավի ֆինանսական հաջողությունը, կապահովի աճը կարիերայում և դրամապանակի ստաբիլ պարունակությունը:

Կրակի տարերքի ներկայացուցիչներին (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր) ֆինանսական բարօրություն կապահովի մետաղից պատրաստված թալիսմանը: Մետաղը կոփվում է կրակի մեջ, կատարելագործվում է բարձ ջերմաստիճանի ազդեցության տակ, դրա համար էլ Կենդանակերպի Հրե նշաններին նվիրում է պատասխան բաերերար ազդեցություն: Որպես թալիսման կարող է հանդես գալ հին մետաղադրամը, մատանին, կուլոնը կամ մետաղական կոճակը: Էներգիայի առավելագույն հոսք կապահովեն թանկարժեք մետաղները` ոսկին, պլատինը, արածթը: Մեծ ֆինանսական հաջողություն կապահովի Կենդանակերպի Ձեր նշանի պատկերով թալիսմանը: Մետաղադրամն անհրաժեշտ է դնել դրամապանակի մեջ, բայց ոչ թե փողի հետ, այլ դատարկ մասում: Ֆինանսական հաջողությունը գրավելու համար մատանին անհրաժեշտ է կրել ձախ ձեռքի միջնամատին:

Կենդանակերպի Հողի տարերքի նշաններին (Այծեղջյուր, Ցուլ, Կույս) դրամական հոսք կապահովեն կիսաթանկարժեք քարերը` սերդոլիկը և ռոդոնիտը:
Դրանք կարելի է դրվագազարդել շրջանակի մեջ և կրել որպես զարդ, բայց անպայման պարանոցին: Կախված կարմիր թելով այդ թալիսմանը նույնպես շատ կօգնի դրամական հարցերում, բայց թելն անպայման պետք է բրդյա լինի: Ամբողջական քարը, որը զարդի դետալ չի հանդիսանում, պետք չէ միշտ կրել: Եկամուտի ստաբիլ աճի համար անհրաժեշտ է քարը դնել այնտեղ, որտեղ հիմնականում պահվում են ընտանեկան խնայողությունները: Այ իսկ պատասխանատու պահերին, օրինակ` գործարք կնքելիս կամ վարկ ստանալիս, անհրաժեշտ է, որպեսզի թալիսմանը լինի Ձեզ հետ: Դրեք քարը Ձեր գրպանում և դիպչեք նրան, երբ օգնություն է անհրաժեշտ և ֆինանսական հաջողությունը չի թողնի Ձեզ:

Կենդանակերպի Օդային նշաններին (Կշեռք, Ջրհոս, Երկվորյակներ) հարմար կլինի թալիսմանը` պատրաստված բյուրեղապակուց և ապակուց: Թալիսմանի Ձևը, որը լավագույնս կաջակցի ֆինանսական հաջողության գրավմանը, դա բրգաձևն է կամ կոնաձևը: Փոքրիկ ապակե բուրգը` դրված սենյակի կենտրոնում, դեպի տուն կգրավի դրական էներգիան և Ձեր բյուջեն կաճի: Կանանց համար որպես թալիսման կարող են հանդես գալ բրգաձև կամ կոնաձև զարդերը,բայց դրանք անհրաժեշտ է կրել ինչքան հնարավոր է հողից բարձր, օրինակ` պարանոցին կամ ականջներին:

Ջրի տարերքի ներկայացուցիչներին (Խեցգետին, Կարիճ, Ձուկ) դրամական հաջողության կբերեն արծաթից պատրաստավծ իրերը, որոնք թեմատիկ կապ ունեն ջրի հետ: Կանանց եկամուտի հոսք կնվիրի շղթան կամ թևնոցը, որոնցից կախված կլինի ձկան կամ ջրահարսի տեսքով կուլոն: Տղամարդկանց` ծովային զարդերով արծաթապատ գլանատուփը կամ արծաթյա խարիսխով կախազարդը: Այսպիսի թալիսմանները պարտադիր չէ միշտ Ձեզ մոտ պահելը. դրանցից օգնություն խնդրեք անբարենպաստ օրերին, կամ այն ժամանակ, երբ կարևոր պայմանագիր եք կնքում:
Դրամական թալիսմանը կօգնի Ձեզ հաղթահարել դժվարությունները և հանսել հաջողության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular