Վթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի Ծաղկաձորի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է օրվա պատասխանատու հերթապահ քննիչը։