ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից

ՍՊՈՐՏ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտնվել է իր պատմության ամենամեծ սկանդալի կենտրոնում և կարող է բախվել ծայրահեղ կոշտ պատժամիջոցների՝ ընդհուպ մինչև պրոֆեսիոնալ ֆուտբոլից ամբողջական վտարում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Athletic-ը, ակումբը մեղավոր է ճանաչվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների խախտման մեծամասնության՝ 114 կետերով:

Չնայած լրատվամիջոցների ահագնացող պնդումներին, ակումբի վարչության նախագահ Խալդուն Ալ Մուբարաքը հանդես է եկել պաշտոնական ուղերձով՝ նշելով, որ դատավարությունը դեռևս ավարտված չէ։

«Գործընթացը դեռ հեռու է ավարտից։ Մենք նախկինի պես լիովին վստահ ենք մեր իրավացիության հարցում և վճռական ենք տրամադրված՝ ապացուցելու ակումբի անմեղությունը։ Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնցով կցանկանայի կիսվել ձեզ հետ, որպեսզի հասկանաք մեր դիրքորոշման հիմնավորվածությունը։ Սակայն իրավական պրոցեսի խիստ գաղտնիությունը թույլ չի տալիս դա անել այս պահին։ Անգամ այս նամակն անցել է իրավաբանական մի քանի ստուգումներ»,- ասված է Ալ Մուբարաքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «քաղաքայինների» պաշտոնական կայքում:

Սակայն իրավիճակը կարող է ճակատագրական լինել ոչ միայն ակումբի, այլև բարձրագույն ղեկավարության համար: talkSPORT-ի լրագրող Ալեքս Կրուկի տեղեկություններով՝ Սիթիի սեփականատերերն ու ղեկավարները կարող են բախվել զանգվածային հրաժարականի պահանջի: Այդ «ծայրահեղ միջոցը» կկիրառվի այն դեպքում, եթե կառավարությանն առընթեր Ֆուտբոլի կարգավորման անկախ մարմինը (IFR) պաշտոնյաներին ճանաչի զբաղեցրած պաշտոններին «չհամապատասխանող»։ Նման վճիռը կարող է ստիպել Պրեմիեր լիգային սեփական մասշտաբային հետաքննությունը սկսել կառավարիչների նկատմամբ:

Ակումբին սպառնացող վտանգն ավելի քան իրական է դառնում նաև մարզական առումով: Լրագրող Բեն Ջեյքոբսի փոխանցմամբ՝ վատագույն սցենարի դեպքում «Մանչեսթեր Սիթին» կարող է ընդհանրապես հեռացվել անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլից: Եթե Պրեմիեր լիգան որոշի վտարել ակումբին, Անգլիայի ֆուտբոլային լիգան (EFL), որը միավորում է Չեմպիոնշիփը, Լիգա 1-ը և Լիգա 2-ը, պատրաստվում է ի նշան համերաշխության պաշտպանել այդ որոշումն ու թույլ չտալ «Սիթիին» մասնակցել նաև իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջադրված 115 մեղադրանքները վերաբերում են 2009-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածին: Դրանք կապված են ֆինանսական ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման, ֆուտբոլիստների և մարզիչների թաքնված վճարումների, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոնների խախտումների հետ: 2008 թվականին ԱՄԷ-ն ներկայացնող Abu Dhabi United Group-ի կողմից ակումբը գնելուց ի վեր թիմը 8 անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, 4 անգամ՝ Անգլիայի գավաթը, 7 անգամ՝ Լիգայի գավաթը, և մեկ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Ընդ որում, այս տիտղոսներից շատերը նվաճվել են հետաքննության մեկնարկից և մեղադրանքների առաջադրումից հետո: Մանչեսթերյան ակումբի գործն այժմ քննում է անկախ հանձնաժողովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular