ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր հովանավոր ծառը` ըստ Կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

168.am/Դարեր ի վեր մարդիկ հավատացել են, որ ծառերն օժտված են հատուկ մոգական ընդունակություններով և կարող են ամենաանհավանական ձևով ազդել մարդկանց վրա: Որոշ ծառեր կարող են բուժել և մաքրել այս կամ այն մարդու էներգետիկ դաշտը, իսկ մյուսները` հակառակը, կարող են լինել էներգետիկ վամպիրներ: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր հովանավոր ծառը` ըստ Կենդանակերպի, քանի որ այդպիսով նա ձեռք կբերի գերազանց համախոհ, որը յուրաքանչյուր պահի կարող է օգնել վերականգնելու էներգիայի հոսքերը:

Խոյ– Ծառերի հորոսկոպն ըստ Կենդանակերպի նշանի՝ ասում է այն մասին, որ սոճին, կաղնին, եղևնին, լաստենին և լորենին Խոյի ծառերն են: Աստղերը խորհուրդ են տալիս մարդկանց, ովքեր պատկանում են այս համաստեղությանը, ընտրել միայնակ կանգնած ծառերին, որոնք հարուստ պսակ ունեն: Ծառերի հետ շփվել առավել բարենպաստ է ամռան սկզբին:

Ցուլ– Ծառն ըստ Կենդանակերպի՝ Ցուլի համար առաջին հերթին՝ բարդին է: Այս նշանի ներկայացուցիչների համար հիմնական ծառերից մեկն է համարվում նաև շագանակենին` տղամարդկանց համար, և ընկուզենին` կանանց համար: Բայց միայն պետք է շատ զգույշ լինել բարդու հետ շփվելիս, քանի որ այն ընդունակ է ոչ միայն էներգիան մաքրելու, այլ նաև վերցնելու:

Երկվորյակներ– Երկվորյակների համար հովանավոր ծառերն են խնձորենին և թխկին: Երկվորյակները կարող են նաև՝ որպես էներգետիկ օգնական ընտրել տանձենին, հատկապես՝ ծաղկման շրջանում: Այս նշանին հարկ է շփվել ծառերի հետ ուշ ամռանը:

Խեցգետին– Մարդկանց համար, ովքեր ծնվել են Խեցգետնի համաստեղության ներքո, ծառն ըստ Կենդանակերպի նշանի՝ կարող է լինել լաստենին, ուռենին և թեղին: Ամենալավ ժամանակն էներգիան մաքրելու համար կլինի մայիսը և օգոստոսը:

Առյուծ– Առյուծների համար հիանալի թալիսման կարող են լինել նոճին և թեղին: Աստղերը հատկապես առանձնացնում են այս համաստեղության տղամարդկանց, որոնց համար դրական էներգիայի ուժեղ աղբյուր կդառնա կաղնին: Այս մարդկանց խորհուրդ է տրվում շփվել իրենց ծառերի հետ սեպտեմբերին կամ ապրիլին:

Կույս– Հորոսկոպի համաձայն` Կույսը հանդիսանում է ամենապրակտիկ և, միևնույն ժամանակ, հոգեպես անկայուն նշաններից մեկը: Որպես էներգիայի աղբյուր՝ նրանց համար կարող են հանդես գալ սալորենին, լաստենին և տիվենին: Շատ աստղագուշակներ առանձնացում են նաև խնձորենին: Շփվել ծառերի հետ խորհուրդ է տրվում հոկտեմբերին, հուլիսին և օգոստոսին:

Կշեռք– Կշեռքի համար ուժեղ հովանավոր կլինեն կեչին և լորենին: Հատուկ ուշադրության պետք է արժանացնել կեչին, քանի որ հենց այդ ծառը կարող է ոչ միայն կայունացնել նշանի ներկայացուցիչների էմոցիոնալ վիճակը, այլ նաև ազատել ֆիզիկական հիվանդությունից:

Կարիճ– Այս համաստեղության մարդկանց համար ծառն ըստ Կենդանակերպի նշանի՝ մասրենին է, ալոճենին, սոճին և շագանակենին: Կարելի է նշել նաև արոսենին: Իրենց ծառերի հետ Կարիճները պետք է շփվեն վաղ գարնանը:

Աղեղնավոր– Թերևս, ըստ Կենդանակերպի, որպես ամենաուժեղ ծառ թալիսմաններ հանդես են գալիս բոխին և մայրին: Հենց այս երկու ծառերն են ընդունակ անմիջական ազդեցություն ունենալ այս նշանի ներկայացուցիչների ֆիզիկական և հոգևոր վիճակի վրա: Աղեղնավորների համար ծառի հետ շփվելու ժամանակը մարտն է, օգոստոսը և հոկտեմբերը:

Այծեղջյուր– Այծեղջյուրների համար բուժիչ ուժով են օժտված հաճարենին, կեչին և փշատերևազգին: Մարդկանց, ովքեր պատկանում են այս համաստեղությանը, խորհուրդ է տրվում շփվել իրենց ծառերի հետ՝ հենց գալիս է առաջին ձյունը, կամ ուշ ամռանը:

Ջրհոս– Ջրհոսի համար ամենաուժեղ հովանավորը բարդին է: Կարելի է նաև նշել իլենին և լորենին, քանի որ նրանք նույնպես կարող են ազդել այս համաստեղության ներկայացուցիչների վրա: Շփվել խորհուրդ է տրվում ուշ գարնանը:

Ձկներ– Ա՛յ, իսկ Ձկների համար հովանավոր կարող են լինել խեժափիճին, կենին, ցախկեռասը և բռնչին: Այս նշանի մարդկանց համար հատկապես օգտակար կարող են դառնալ հովանավոր ծառերի պտուղները: Շփվել խորհուրդ է տրվում ամռան կեսերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular