ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ցանկանում է գումար վաստակել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանից, և Հայաստանի վարչապետի այս մտադրությունը, անկասկած, կսրի լարվածությունը Մոսկվայի և Երևանի միջև։ Նման կարծիքով են ura.news-ի հետ զրույցում կիսվել փորձագետները մեկնաբանելով Հայաստանի ղեկավարի հայտարարությունը հանրապետությունում ռուսական զորքերի ներկայության պայմանները վերանայելու վերաբերյալ։

Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության նոր պայմանների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունն ունի ֆինանսական ենթատեքստ, ura.news-ին ասել է քաղաքագետ Նիկոլայ Տոպորնինը։ «Ռազմակայան տեղակայելը միշտ եկամուտ է նշանակում ընդունող երկրի համար, հատկապես այնպիսի երկրի դեպքում, որտեղ բնակչությունը հարուստ չէ։ Օրինակ ԱՄՆ-ը բյուջետային եկամուտներ է ապահովում այն ​​օտարերկրյա պետությունների համար, որտեղ տեղակայում է նման օբյեկտներ։ Ես չգիտեմ, թե որքան է Ռուսաստանի Դաշնությունը ծախսում Հայաստանում իր զորքերի վրա, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է, բայց ենթադրում եմ, որ Երևանը ռազմակայանի պատճառով ծախսեր չի կրում (կամ գոնե էական ծախսեր), սակայն դրանից բյուջետային եկամուտներ ևս չի ստանում։ Սա կարող է հիմք հանդիսանալ Փաշինյանի Գյումրիում մեր ռազմակայանի ներկայության պայմանները վերանայելու ձգտման համար», - պարզաբանել է նա։ Այս սակարկությունը հատկապես կարևոր է Փաշինյանի համար հենց հիմա հաշվի առնելով այն կորուստները, որոնք Հայաստանը կրում է Ռուսաստան իր արտադրանքի հիմնական մասի արտահանման սահմանափակումների պատճառով (Երևանին չի հաջողվել ռուսական շուկան փոխարինել եվրոպականով), շարունակել է քաղաքագետը։ Նույնիսկ ռուսական գազի ներկրման դադարեցումը, որը պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային տեխնիկական սպասարկմամբ, ազդեցություն ունեցավ Երևանի վրա, և պատահական չէ, որ հայտարարվեց Ադրբեջանից՝ իրենց վաղեմի հակառակորդից, այդ ռեսուրսը գնելու ծրագրերի մասին, հավելել է փորձագետը։

Փաշինյանի համար նման հայտարարություն անելը քաղաքական քայլ է, որը անհնար է թաքցնել Ռուսաստանից։ Հայաստանի վարչապետը հասկանում է, որ ռուսական կողմը դժվար թե համաձայնի բանակցել Գյումրիում իր ռազմակայանի առկայության շուրջ, ura.news-ին ասել է քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի  ավագ դասախոս Ալեքսեյ Զուդինը։ «Ցավալի է, որ Փաշինյանը բոլորովին մտահոգված չէ հայ ժողովրդի ծանր վիճակով։ Հայաստանի դիրքը Հարավային Կովկասում արդեն իսկ հեռու է իդեալական լինելուց։ Մինչդեռ ռուսական զորքերի դուրսբերման դեպքում այն ​​լիովին կկորցնի իր «անվտանգության հովանոցը» դառնալով չափազանց խոցելի արտաքին հակառակորդների առջև», - հայտարարել է փորձագետը։

Քաղաքական գործընթացների փորձագիտական ​​աջակցության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Յարոշենկոն էլ ավելի կոշտ է գնահատել Փաշինյանի հայտարարությունները։ Նա կարծում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի վերաբերյալ հայտարարություններ անելով Հայաստանի վարչապետը միտումնավոր կերպով դրդում է Ռուսաստանին կիրառելու պատասխան պատժամիջոցներ, որպեսզի դրանք օգտագործի որպես պատրվակ հակառուսական տրամադրություններ (ռուսոֆոբիա) հրահրելու համար։ «Փաշինյանն իր իսկ ժողովրդի դավաճանն է, ով գործում է արևմտյան լոբբիի շահերից ելնելով։ Ինչո՞ւ է այս պիտակը տեղին։ Բանն այն է, որ հայերի մեծ մասը բնակվում է Ռուսաստանում և բարձր է գնահատում նրա մշակույթն ու պատմությունը, մինչդեռ նա փորձում է խզել այդ կապերը դրանով իսկ վնաս հասցնելով ողջ հայ ազգին։ Չէ՞ որ հակառուսական ուղղագիծը խորացնելով նա երկիրն ավելի է մոտեցնում այն ​​սցենարին, որին բախվեց Ուկրաինան։ Սա իսկական դավաճանություն է», - ընդգծել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է բանակցել հանրապետության տարածքում ռուսական 102-րդ ռազմակայանի առկայության պայմանների շուրջ։ Նրա խոսքով 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ռազմակայանը վճռորոշ դեր չի խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Նա ընդգծել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի դուրս բերել ռազմակայանը, հանրապետությունը չի խոչընդոտի դրան։ Սակայն, եթե Մոսկվան մտադիր է պահպանել այն, հայկական կողմը պատրաստ է քննարկել դա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular