Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին շրջանում Լեհաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները դարձել են բացառիկ սերտ, և դա հատկապես ռազմատեխնիկական ոլորտում։ Վերջերս Երևան են այցելել Լեհաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իր հերթին, Հայաստանը Վարշավայում հիմնել է ռազմական կցորդի պաշտոն, գրում է pravda.ru–ն։
Ինչպես վերջերս հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղար Մարչին Բոսացկին Վարշավան և Երևանը բանակցություններ են վարում տարբեր տեսակի զինամթերքի համատեղ արտադրության շուրջ։
Ռազմատեխնիկական համագործակցության մեկ այլ ուղղություն է Հայաստանի զինանոցում առկա ռուսական և խորհրդային արտադրության ռազմական տեխնիկայի արդիականացումը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։
Օրինակ արդիականացումը կներառի 152 մմ տրամաչափի հրետանային համակարգերի փողերի փոխարինումը 155 մմ-անոցներով։ Այսպիսով, Հայաստանը կարող է շուտով առևտուր անել ոչ միայն խաղաղ ծիրանով, այլ նաև մահաբեր արկերով։ Եվ հնարավոր է, որ նման մատակարարումները հայտնվեն Ուկրաինայում։
Հայաստանի ձգտումը դեպի Լեհաստան հասկանալի է. Վարշավան ունի խորհրդային շրջանի սպառազինության արտադրության և ձևափոխման փորձ, ինչպես նաև անհրաժեշտ արդյունաբերական բազա։ Ինչ վերաբերում է ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությանը, որն այժմ ընդհատված է, ապա Մարիա Զախարովան անդրադարձել է այդ հարցին. «Ռուսաստանը պատրաստ է քննարկել դրա ընդլայնման հեռանկարները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ կապերի «վերանայման» շրջանակներում»։ Մինչդեռ Լեհաստանը Հայաստանին է ներկայացնում այն, ինչ անվանում է «սեփական» սպառազինություն, որն իրականում ոչ այլ ինչ է, քան խորհրդային և ռուսական տեխնիկայի պատճեններ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am