ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է փոխել տարկետման գործընթացը։ 

Մասնավորապես, տարկետումը դադարեցնելու հարցը յուրաքանչյուր ուսանողի դեպքում կառավարության առանձին որոշմամբ լուծելու փոխարեն գործառույթն առաջարկվում է վերապահել զինվորական կոմիսարիատին։

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Գործող կարգավորմամբ՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական՝ ԲՏՃՄ ուղղություններով, պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին կարող է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

Տարկետումը տրամադրվում է կառավարության որոշմամբ։

Քաղաքացին ուսումնառության ընթացքում որոշակի պայմանների պահպանման դեպքում չի զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության։ Տարկետումը պայմանավորված է նաև ուսանողի՝ բուհում ուսումնառությունը շարունակելու հանգամանքով։

Եթե քաղաքացին բուհից հեռացվում կամ ազատվում է, օրինակ՝ ակադեմիական անբավարար առաջադիմության,
օրենսդրությամբ սահմանված պարտականությունները չկատարելու, բուհի կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ բուհի և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով, կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով։

Այս պահին տարկետումը դադարեցնելու որոշումը նույնպես կայացվում է կառավարության որոշմամբ։

Բուհից հեռացված կամ ազատված ուսանողի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո ԿԳՄՍ նախարարությունը մեկամսյա ժամկետում Կառավարություն է ներկայացնում տվյալ քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ։ Յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է առանձին նախագիծ, քանի որ բուհերից ուսանողների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարություն է ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ սա հանգեցնում է նրան, որ նույնիսկ մեկ քաղաքացու տարկետումը դադարեցնելու համար անհրաժեշտ է Կառավարության առանձին որոշում։

Նախագծով առաջարկվում է տարկետման տրամադրման և դադարեցման գործընթացում փոփոխություն կատարել։ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից կհանվի այն դրույթը, որով ԲՏՃՄ ուղղություններով սովորող քաղաքացիներին տարկետում տրամադրելու հարցը կապվում է կառավարության որոշման հետ։ Նախատեսվում է, որ համապատասխան կարգավորումների փոփոխությունից հետո հնարավոր կլինի տարկետումը տրամադրելու և դադարեցնելու գործառույթը վերապահել զինվորական կոմիսարիատին։ Այսինքն՝ բուհից հեռացված կամ ազատված յուրաքանչյուր ուսանողի տարկետումը դադարեցնելու համար այլևս անհրաժեշտ չի լինի կառավարությանը առանձին որոշման նախագիծ ներկայացնել։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախատեսվող փոփոխության նպատակն է կարգավորել տարկետման տրամադրման և դադարեցման գործընթացը և այն դարձնել ավելի անմիջական։

Փոփոխություն է նախատեսվում նաև օրենքի 25-րդ հոդվածում՝ տարկետման համապատասխան հիմքերի շրջանակը հստակեցնելու նպատակով։ Առաջարկվում է փոփոխություն կատարել նաև կառավարության՝ 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ, որով կարգավորվում են համապատասխան գործընթացները։

Փոփոխության ընդունման դեպքում բուհից հեռացված կամ ազատված ուսանողի համար տարկետման իրավունքի կորուստը չի վերանում։ Փոխվում է հիմնականում այն հարցը, թե ով և ինչ ընթացակարգով է դադարեցնում արդեն տրամադրված տարկետումը։ Փոփոխությունը նախատեսում է այդ տարկետման դադարեցման գործընթացը Կառավարության առանձին որոշումից տեղափոխել զինվորական կոմիսարիատի մակարդակ։

Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունումից հետո փոփոխություններ պետք է կատարվեն նաև կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular