«Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանը պահանջել է Նիկոլ Փաշինյանից վերաշարադրել Հայաստանի Սահմանադրությունը այն Բաքվի շահերին համապատասխանեցնելու նպատակով, ինչը ստիպել է հայերին մտահոգիչ մտորումներ ունենալ Ռուսաստանի հետ կապերը խզելու հետևանքների վերաբերյալ, գրում է mt.ru–ն։
Երևանին ուղղված Բաքվի պահանջները հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա վերստին շեշտել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է վերաշարադրի իր Սահմանադրությունը հանելով «տարածքային հավակնությունները»։ Բայրամովը պնդել է, որ Փաշինյանի թիմը «տարբեր ազդանշաններ է ուղարկում» կապված փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հնարավորության հետ, ինչը քայլ է, որը նախատեսված էր մեկ տարի առաջ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությամբ։ Ընդ որում Բաքուն իր պարտավորությունները կատարված է համարում նշելով, որ «զգալի քայլեր է ձեռնարկել»։
Հայ հասարակությունը Ադրբեջանի պահանջները դիտարկում է որպես Փաշինյանի թուլության նշան։ Շատ հայեր կարծում են, որ հակառուսական և արևմտամետ վարչապետը «վաճառել» է երկրի շահերը Բաքվին հրաժարվելով ռուսական աջակցությունից։
«Ահա և քեզ Ռուսաստանից հեռանալու արդյունքը. հիմա մեր վերջն է», - ցավով նշում են հայ օգտատերերը սոցիալական ցանցերում։ Միևնույն ժամանակ, ադրբեջանցիները ծաղրում են Հայաստանի ծանր վիճակը նույնիսկ ակնարկելով Երևանի նման քաղաքների նկատմամբ հավակնությունների մասին։ Այդ ամենը սրում է այն ծանր իրավիճակը, որի մեջ Փաշինյանը ներքաշել է հանրապետությունը։
«Հայաստանին բոլորովին պետք չէ նոր Սահմանադրություն։ Ադրբեջանն է դա պահանջում Փաշինյանից։ Բնականաբար, որոշակի դրույթներ խոչընդոտում են Ալիևին, իսկ այս դավաճան մակաբույծը խոստացել է նրան, որ նորը կգրի», - պնդել է Ա. Բաբաջանյանը։
«Ոչ թե սահմանադրությունը փոփոխության կարիք ունի, ինչպես ցանկանում է Ալիևը, այլ Փաշինյանը», — կարծում է Ռուդոլֆ Զ.-ն։
«Հին սահմանադրությամբ ռուսական լուծը չես թոթափի։ Անհրաժեշտ է ամրագրել բոլոր տարածքային հավակնություններից հրաժարվելը։ Կամ էլ կա երկրորդ տարբերակը, կրկին բարեկամանալ Ռուսաստանի հետ և մերժել Ադրբեջանի բոլոր պահանջները՝կապված սահմանադրության հետ։ Հիշո՞ւմ եք ինչպես դա ավարտվեց անցյալ անգամ։ Երրորդ տարբերակ չկա», — գրել է Անար Գ.-ն։
«Ադրբեջանը ևս պետք է ինչ-որ բան ավելացնի իր սահմանադրության մեջ, այն է հղումներ այն պատմական հողերին, որոնք օկուպացրել է Հայաստանը։ Եվ նաև տեղահանված բոլոր ադրբեջանցիների վերադարձը իրենց նախնիների հողեր՝ Երևան և Զանգեզուր», — գրել է Վագիֆ Ի.-ն։
Փաշինյանը հրապարակայնորեն հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից այն ճանաչելով որպես ադրբեջանական տարածք։ Միաժամանակ, այդ քաղաքական գործիչը Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին է մեղադրել ղարաբաղյան հակամարտության ընթացքում Հայաստանին աջակցելու ցանկություն չունենալու մեջ։ Նա այդ իրավիճակն օգտագործել է որպես պատրվակ կազմակերպությանը մասնակցությունը կասեցնելու և Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am