ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net–ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վերանայել այն հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց դեպքում կուտակային կենսաթոշակի մասնակիցը կարող է մինչև կենսաթոշակային տարիքը ամբողջությամբ ստանալ իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները։ Փոփոխությունը պայմանավորված է 2026 թվականի հունվարից Հայաստանում գործող առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հիվանդությունների բուժման հնարավորությունների ընդլայնմամբ։

 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունման նպատակը «Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման հավելվածով սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկի վերանայումն է՝ պայմանավորված 2026 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործող առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում առավել մեծ թվով հիվանդությունների բուժման հնարավորության ընդլայնմամբ։

 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող անձը (այսուհետ՝ մասնակից) իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն։

Հիվանդությունների ցանկը հաստատված է Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման հավելվածով (այսուհետ՝ Հավելված)։

Հարկ է նկատի ունենալ, որ 2026 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը, որի շրջանակներում ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել  այս համակարգով։ Ընդ որում, այդ հիվանդությունները ընդգրկված են նաև Հավելվածով։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Հավելվածով սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկը։

Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

 Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի հնարավորությունների հաշվառմամբ հստակեցնել Հավելվածով հաստատված հիվանդությունների ցանկը այն տրամաբանությամբ, որ այդ ցանկում ընդգրկված լինեն այն հիվանդությունները (վիճակները), որոնց առկայության դեպքում բուժառուներն ունեն բուժման ցածր արդյունավետություն, մահաբերության բարձր ցուցանիշներ, ցածր ապրելիություն, ամոքիչ (պալիատիվ) խնամքի կարիք:

 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծը ընդունվելու դեպքում կհստակեցվի Հավելվածով հաստատված հիվանդությունների (վիճակների) ցանկը՝ դրանք համապատասխանեցնելով առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի հնարավորություններին։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի վերջին մասին, այն է՝ «Կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը»։

 Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն փոխվի, քանի որ մասնակցի անվամբ բացված կենսաթոշակային հաշվում առկա միջոցները նրա սեփականությունն են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular