Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 14-ից 41, Լեփսիուսի 5-րդ փողոցի 8/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Ախուրյանի խճուղու 2-րդ փակուղու և Պ. Սևակի փողոցի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արթիկ քաղաքի Գր․Լուսավորչի, Հակոբյան, Բաբաջանյան փողոցների, Շահումյան և Ռաֆֆու փողոցների խաչմերուկի հարակից տարածքների, Թումանյան փողոցի, Լնբաթ թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մասիս քաղաքի Կայարան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Գազպրոմ Արմենիա