Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (23-28.09.2026թ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, սեպտեմբերի 25-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 33.0°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 3.0°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 19.0°C