ՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեպտեմբերի 22-ի գիշերը ռուսական բանակը Պոլտավայի մարզում նավթագազային համալիրի օբյեկտի վրա հարված է հասցրել առնվազն հինգ բալիստիկ հրթիռով,- հայտնել է «Նավթոգազ Ուկրաինի» ընկերությունը։
Ըստ նրանց` հարվածը հասցվել է չգործող օբյեկտին, որը 2022 թվականից ի վեր տասնյակ անգամներ ենթարկվել է ռուսական հարձակումների՝ ինչպես դրոնների, այնպես էլ հրթիռների միջոցով, և որի սարքավորումները վաղուց ու երկարատև ժամկետով անգործունակ են դարձել։
«Նավթոգազում» հավելել են, որ նոր հարվածը հանգեցրել է «կրիտիկական ավերածությունների», ինչը փաստացի անհնարին է դարձնում օբյեկտի վերականգնումն ու գործունեությունը։
Պոլտավայի մարզում վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտի վրա հարվածի մասին երեքշաբթի առավոտյան զեկույցում հայտարարել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։