ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հագուստի ընտրություն՝ ըստ Կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

168.am/Աստղագուշակությունը կարող է շատ հետաքրքիր փաստեր բացել մեր կյանքի մասին: Մեր բնավորությունը, արտաքինը և մասնագիտությունը կախված են այն համաստեղությունից, որի ներքո մենք ծնվել ենք: Նույնիսկ այն հագուստը, որը հիմա մենք կրում ենք, պատահական ընտրված չէ:

Խոյերին հարմար է այն հագուստը, որը ճշգրիտ ուրվագիծ է ստեղծում: Նրանք սիրում են վառ և հյութալի գույներ և ազատ, շարժումները չսահմանափակող ֆասոններ: Բայց պահարանը թարմացնելը նրանց համար բավականին բարդ է` կապված մշտական զբաղվածության հետ: Արդյունքում՝ նրանք կարող են գնալ խանութ հագուստը թարմացնելու՝ այն դեպքում, երբ հինն արդեն լրիվ մաշվել է:

Ցուլերը գերազանց ոճի զգացողություն ունեն: Այս համաստեղության մարդիկ սիրում են թանկ և որակյալ հագուստ: Նրանց հարմար կլինեն ճշգրիտ գծերով ուղիղ ձևվածքի հագուստները: Նրանց գույներն են վարդագույնը և երկնագույնը:

Երկվորյակների պահարանը միշտ բազմազան է: Նրանք չեն սիրում մի քանի օր նույն զգեստը կրել: Զգեստը նրանց համար ինքնադրսևորման ձև է: Երկվորյակները սիրում են աքսեսուարներ, երկրաչափական պատկերներով կտորներ և ազատ ձևվածք:

Խեցգետիններին անհրաժեշտ է, որպեսզի պահարանում ավելի շատ բաց երանգներով հագուստներ ունենան: Այս համաստեղության ներկայացուցիչները շուտ են հարմարվում իրենց սիրած հագուստներին, և, երբ դրանք մաշվում են, նրանց դժվար է լինում բաժանվել դրանցից:

Առյուծները տպավորություն գործելու սիրահար են: Նրանց պահարանը բաղկացած է վառ և թանկ հագուստից: Նրանք պաշտում են շոփինգը և հաճույք են ստանում նրանից, ինչ կրում են:

Կույսերի համար բնութագրական է հագուստի մանրակրկիտ ընտրությունը: Նրանք սիրում են տնտեսել, բայց միևնույն ժամանակ՝ լինել տրենդի մեջ: Որպես կանոն, նրանք ընտրում են մանր պատկերներով և անսովոր ձևվածքով հագուստ: Նրանց ընտրությունը միշտ չէ, որ հաջող է: Արժե, որ նրանք մի քիչ ավելի շատ ժամանակ հատկացնեն շոփինգին:

Կշեռքները սիրում են գեղեցիկ և նորաձև հագնվել: Երբեմն նրանք ոճի զգացողություն չեն ունենում: Բայց նրանք միշտ հագնված են նորաձևության վերջին ճիչով: Այդ հարցում նրանց օգնում է ինտուիցիան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հագուստի մեջ գնահատում են հարմարավետությունը և ազատությունը:

Կարիճները սիրում են էքսպերիմենտ: Նրանց ընդհանրապես չի հետաքրքրում ուրիշ մարդկանց կարծիքը` կապված իրենց արտաքինի հետ: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչն է իրենց սազում, և ինչը՝ ոչ: Կարիճները սիրում են զարմացնել իրենց հագուստով: Նրանց սազում է յուրաքանչյուր էքստրավագանտ զգեստ, բայց առանց ավելորդ շեշտադրության:

Աղեղնավորները սիրում են փոխել իրենց իմիջը: Այսօր նրանք կարող են կրել գործարար կոստյում, իսկ վաղը` վարդագույն, թեթևամիտ ինչ-որ զգեստ: Աղեղնավորները փոխում են հագուստը՝ ըստ տրամադրության: Նրանք պետք է կողմնորոշվեն իրենց ոճի մեջ և հագուստ ընտրելիս ճշտորեն հետևեն իրենց իմիջին:

Այծեղջյուրներն ըստ էության պահպանողական են: Նրանք հագուստում սիրում են որակը և խստությունը: Այս համաստեղության ներկայացուցիչները սեր են տածում դեպի աքսեսուարները: Նրանց պահարանում մեծ քանակություն են կազմում ձեռնոցները, գոտիները, գլխարկները և շարֆերը: Նրանք պետք է ուշադիր լինեն շեշտադրությունների հետ, քանի որ աքսեսուարների չափից ավելի օգտագործումը լավ չի դիտվի:

Ջրհոսները սիրում են էքսպերիմենտ: Նրանք շատ հեշտությամբ են որոշում փոխել իմիջը և հանգիստ բաժանվում են հին իրերից: Ջրհոսները ստեղծում են իրենց` ոչ մեկին չնմանվող ոճը: Աստղագուշակները խորհուրդ են տալիս նրանց՝ ընտրել կանաչ և երկնագույն երանգներով հագուստներ:

Ձկներին բնորոշ է հագնվել՝ ըստ տրամադրության: Նրանք գնահատում են հարմար հագուստը, որում իրենց ավելի հարմարավետ կզգան: Նրանց հարմար կլինեն հանգիստ երանգները և ոչ վառ գույները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular