Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի կողմից ավելի քան 130 հրթիռ և արկ է արձակվել Եմենի հյուսիսային Սաադա նահանգի բնակավայրերի ուղղությամբ վերջին 12 ժամվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժմանը (հութիներ) ենթակա Al Masirah հեռուստաալիքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա աղբյուրների տեղեկություններով՝ գնդակոծությունը շարունակվում է։ Հարվածների են ենթարկվել բնակավայրեր Էզ-Զահիր և Հայդան շրջաններում:
Իր հերթին Al Hadath հեռուստաալիքը հայտնել է Եմենի կառավարական ուժերի կողմից Տաիզ նահանգի հարավում և արևմուտքում մի շարք դիրքերի նկատմամբ վերահսկողության վերականգնման մասին՝ հուսիթների հետ դաժան բախումներից հետո: