Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Վանիկ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու կանաչ խոտածածկույթի վրա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածի ինքնությունը։