Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:
Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Անկախության տարիների ընթացքում Հայաստանը հաստատվել է որպես սեփական զարգացման ուղին ընտրած պետություն՝ հիմնված բաց շուկայական տնտեսության, զարգացած քաղաքացիական հասարակության և պրագմատիկ արտաքին քաղաքականության վրա։
Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում և արտահայտում է իր անփոփոխ հանձնառությունը՝ երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։
Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և համաձայնության հիման վրա մեր կառավարությունների միջև ձևավորված կապերն այսուհետ ևս կնպաստեն մեր երկրների առջև ծառացած կարևոր խնդիրների իրականացմանը։
Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորելով երկրի պատմության նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։