ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր մոլորակն է կառավարում Ձեզ` ըստ Կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

168.am/Յուրաքանչյուր կենդանակերպի նշանի հովանավորում է որոշակի մոլորակ: Կենդանակերպի նշանի մոլորակը ձևավորում է մարդու հիմնական բնավորությունը, օժտում է ընդունակություններով և տաղանդներով:

Որպեսզի գրավեք Ձեր մոլորակի հովանավորությունը, նախ՝ պետք է իմանաք նրա առանձնահատկությունները, և երկրորդ՝ պետք է հետևեք նրա սկզբունքներին: Իմացեք, թե ըստ հորոսկոպի՝ որ մոլորակն է հանդիսանում Ձեր հովանավորը:

Մարս (Հրատ)- Այս մոլորակը Խոյերի և Կարիճների հովանավորն է: Մարսը կամքի ուժի, ակտիվության, արիության և տղամարդկության սիմվոլն է: Խոյի և Կարիճի նշանի ներկայացուցիչներին հաճախ չի բավականացնում զսպվածությունը և ներքին հանգստությունը. սրանք նույնպես Մարսի ազդեցության արդյունք են: Այն բանի համար, որպեսզի օգտագործեն հովանավոր մոլորակի բարենպաստ ազդեցությունը, անհրաժեշտ է մարզել հոգու ուժը, վստահությունը և վճռականությունը:

Խոյերի և Կարիճների հովանավոր մոլորակն է նաև Պլուտոնը:

Վեներա (Արուսյակ)- Վեներան հովանավորում է Ցուլերին և Կշեռքներին: Այս մոլորակը սիրո, ընտանիքի, ներդաշնակության, գեղեցկության սիմվոլն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին անհրաժեշտ է զարգացնել իրենց հոգևոր սկիզբը, ձգտել գեղեցկին և էսթետիկային, սիրել արվեստը և մեծ ուշադրություն դարձնել անձնական կյանքին, այդ դեպքում կյանքի մյուս ոլորտներում ամեն ինչ լավ կդասավորվի:

Մերկուրի (Փայլածու)- Մերկուրին համարվում է Կույսերի և Երկվորյակների հովանավորը: Մոլորակը նվիրում է գերազանց մտավոր տվյալներ, շփվողականություն, ճկուն միտք, տաղանդներ առևտրում, լավ հռետորական ընդունակություններ: Կենդանակերպի այս նշանների ուժը կայանում է շփվելու, խոսելու ընդունակության և ընդհանուր լեզու գտնելու մեջ: Շփման միջոցով նրանք կարող են շատ բանի հասնել:

Լուսին- Լուսինը Ձկների և Խեցգետինների հովանավորն է: Այն օժտում է առաջին հերթին՝ հարուստ ներաշխարհով, ստեղծագործական տաղանդներով և ապրումակցության ընդունակությամբ: Ձկներին և Խեցգետիններին անհրաժեշտ է չմոռանալ իրենց ուժեղ կողմի` օգնելու, ստեղծագործելու և զարգանալու ընդունակության մասին:

Ձկների հովանավորն է նաև Նեպտունը, որը ներդաշնակության, ստեղծագործության, բնության, զգացմունքայնության և կենսասիրության սիմվոլն է:

Արեգակ- Արեգակն Առյուծի հովանավորն է: Արեգակը Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին օժտում է ստեղծագործելու էներգիայով, ստեղծագործական տաղանդներով և գեղեցկությամբ: Առյուծներին անհրաժեշտ է միշտ լինել ուշադրության կենտրոնում և կենտրոնացնել շուրջն օգտակար մարդկանց` Արեգակի բարեհաճությունը գրավելու համար:

Յուպիտեր (Լուսնթագ)- Յուպիտերը հովանավորում է Աղեղնավորներին: Այն օժտում է գործարար որակներով: Իսկ որպեսզի հաջողությունը միշտ լինի այս համաստեղության մարդկանց կողմը, նրանց անհրաժեշտ է հետևել իրենց կյանքի սկզբունքներին:

Սատուրն (Երևակ)- Սատուրնը հովանավորում է Այծեղջյուրներին և Ջրհոսներին: Մոլորակն այնքան էլ բարեհաճ չէ կյանքում արագ առաջ գնալու համար: Այն սահմանափակման, փիլիսոփայության, ներքին օրենքների սիմվոլն է: Դրա հետ մեկտեղ՝ այն ստիպում է մարդուն դառնալ անհատականություն: Ոչ մեկին նման չլինել. ահա Սատուրնի պահանջը:

Ջրհոսների հովանավոր մոլորակն է նաև Ուրանը: Այն օժտում է ոչ ստանդարտ մտածողությամբ, կրեատիվությամբ և պայծառատեսությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular