Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրևմուտքի ուղղությամբ ընթացք վերցրած Հայաստանը փորձում է պահպանել իր տեղը Եվրասիական տնտեսական միությունում, որն ապահովում է գազի մատակարարման արտոնյալ պայմաններ։ Այս մասին ամերիկյան «Քուինսի» ինստիտուտի (Quincy Institute) կողմից կազմակերպված փոդքաստի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը, գրում է politnavigator.news–ը։
«Եվրասիական տնտեսական միության անդամի կարգավիճակը պահպանելը և միաժամանակ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը որևէ իրավական հակասություն չի ստեղծում։ Այդ իսկ պատճառով մենք ասում ենք. երբ վերջնական որոշում կայացվի թե՛ ԵՄ-ի, թե՛ Հայաստանի կողմից, բոլորը պատրաստ կլինեն միմյանց ողջունել եվրոպական ընտանիքում։ Դուք կլսեք այդ մասին, մենք ձեզ կտեղեկացնենք», - ասել է Մկրտչյանը։ Նա նաև ձևացրել է, թե տեղյակ չէ Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների պատճառներից: Ռուսաստանը պահանջում է, որ Հայաստանի իշխանությունները հանրաքվե անցկացնել և ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ին անդամակցությունը շարունակելու միջև։ «Ներկայումս հայկական արտադրանքի, մասնավորապես դեպի Ռուսաստան դրանց արտահանման հետ կապված որոշակի արհեստական խնդիրներ կան։ Մենք շատ բաց ենք գործում։ Մենք կարծում ենք, որ եթե Հայաստանն այլևս ցանկալի չէ Եվրասիական տնտեսական միությունում (չնայած այն հանգամանքին, որ մենք լիիրավ և հավասար անդամ ենք), ապա պետք է հասկանանք այդ սահմանափակումների բնույթը։ Մեզ անհրաժեշտ է բաց երկխոսություն։ Եվ, կրկնում եմ, մենք ազատ ենք և ունակ կայացնելու անկախ, ինքնիշխան որոշումներ։ Մենք ինքներս կորոշենք մեր ազգի ճակատագիրը», - ասել է դեսպանը։