ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է բնական գազի մատակարարման ծրագրված դադարեցման մասին կապված Ռուսաստանի տարածքում անցնող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա նախատեսված տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ համատեքստում փորձագետները Փաշինյանի համար ոչ մի լավ բան չեն կանխատեսում, գրում է politnavigator.news–ը։

«Կարծես թե հենց այսպես են ընթանում Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստական ​​աշխատանքները։

Մինչ ընթանում են «տեխնիկական սպասարկման աշխատանքները», Հայաստանի վարչապետին ժամանակ է տրվում ուշքի գալու և իր դիրքորոշումը մեղմելու համար։ Հակառակ դեպքում այցը կարող է չկայանալ, իսկ «ծրագրված վերանորոգումը» ձգձգվել», — գրել է լիբերալ լրագրող Դմիտրի Դրիզեն։

Ռուսաստանի միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան նույնպես կարծում է, որ գազի մատակարարման դադարեցումը «խորհրդանշական տեսք ունի»։ «Փաշինյանի Հայաստանը գլխապատառ գնում է Ուկրաինայի բռնած ուղով։ Սակայն տնտեսական աշխարհագրությունը շատ ավելի դանդաղ է փոխվում, քան քաղաքական աշխարհագրությունը։ Ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսի մատակարարման տասնօրյա դադարը բավարար ժամանակ է, որպեսզի Երևանը կշռադատի Փաշինյանի վարած աշխարհաքաղաքական խաղադրույքի դրական և բացասական կողմերը», — գրել է Պանինան։

Ռուսաստանը մատակարարում է Հայաստանի սպառած գազի 85%-ը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գնով, ինչը զգալիորեն ցածր է եվրոպական սակագներից։ Ընդ որում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 40%-ն ստացվում է գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններից։ «Եթե Փաշինյանը մտադիր է պահպանել իր եվրոպամետ ուղղությունը և միաժամանակ փորձում է պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանի հետ, ապա դա ծայրահեղ միամտություն է։ Մի՞թե Հայաստանի ղեկավարն իսկապես կարծում է, թե կարող է անդամակցել ԵՄ-ին, իսկ այդ ընթացքում Ռուսաստանը կշարունակի Հայաստանին գազ մատակարարել համեղ գներով: Դա խիստ կասկածելի է», — հայտարարել է էներգետիկ փորձագետ Վլաադիմիր Բոբիլյովը:  Անդրադառնալով Հայաստանի էներգետիկ ոլորտին ավելի լայն տեսանկյունից նա նշել է, որ Մեծամորի ատոմակայանի՝ Հայաստանի էներգետիկ կարիքների 30–40%-ը բավարարող կայանի, շահագործման ժամկետը լրանում է ընդամենը մի քանի ամսից...

«Ռոսատոմ»-ը պատրաստ է արդիականացնել կայանը և երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը։ Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կտրականապես դեմ է դրան և պնդում է, որ կայանը չափազանց հին է։

Բոբիլյովը թերահավատորեն է վերաբերվում նոր ատոմակայանի կառուցմանը, մի նախագիծ, որի համար արդեն իսկ պայքարում են Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան։ Ավելին, ԱՄՆ-ը ի դեմս փոխնախագահ Ջ. Դ. Վենսի, Հայաստանին խոստացել է փոքր մոդուլային ռեակտորներ, մի տեխնոլոգիա, որի մասին համաշխարհային փորձագետները որևէ տեղեկություն չունեն։

Այս անորոշության պայմաններում էլ Ալիևն արդեն հայտարարել է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերը միավորելու և դրանք Բաքվի կառավարման ներքո դնելու ծրագրերի մասին։

Ալիևը մտադիր է էներգիայի պակաս ունեցող Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել օգտագործելով վերջին տարիներին Ադրբեջանի կառուցած հիդրոէլեկտրակայանները, թեև դա կատարվելու է որոշակի պայմաններով։ «Տպավորություն կա, որ Ադրբեջանն այդ հիդրոէլեկտրակայանները կառուցում է ապագա սակարկությունների ակնկալիքով, ընդ որում՝ ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլ նաև ջրի հարցում։ Սցենարը կարող է զարգանալ այսպես. երբ հայկական ատոմակայանը դադարեցնի աշխատանքը, իսկ Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը ներկայիս գներով և ծավալներով, Հայաստանն այլ ելք չի ունենա, քան էլեկտրաէներգիա գնել Ադրբեջանից։ Այդ դեպքում Ադրբեջանը կարող է օգտագործել իրավիճակը սակարկելու թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ ջրի մատակարարման հարցերը», — ասել է Բոբիլյովը։

Նա կարծում է, որ Հայաստանը ստիպված կլինի իր հարևանին հասանելիություն տալ Սևանա լճի ջրային պաշարներին։ «Եթե ընթացիկ քաղաքականությունը չփոխվի, ապա մոտ ապագայում Հայաստանը կարող է մնալ առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և անկախության», — եզրափակել է Բոբիլյովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular